Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը սահմանում է COVID-19-ից մահացածների նոր հակառեկորդ


Երեքշաբթի օրը հիվանդությունից մահացավ 3725 մարդ

ԱՄՆ-ը սահմանել է օրական կորոնավիրուսից մահացածների նոր տխուր հակառեկորդ: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսի կենտրոնի, երեքշաբթի օրն այդ ցուցանիշը կազմել է 3725 մարդ:

Նախորդ հակառեկորդը, որը գրանցվել էր դեկտեմբերի 16-ին, կազմում էր 3656 մահ:

Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ԱՄՆ-ում COVID-19– ից մահացել է արդեն ավելի քան 338 հազար մարդ: Ամբողջ աշխարհում 82 միլիոն մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի դեպքերի քանակով, որը մոտեցել է 19,5 միլիոնի:

Facebook Forum

XS
SM
MD
LG