Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ճշգրիտ զենքեր վաճառելու առաջարկին


Նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստանում է դադարեցնել Ռիադին զենքի վաճառքը

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 3000 ճշգրիտ ղեկավարվող զենատեսակներ վաճառելու հնարավորությանը 290 միլիարդ դոլարի պայմանագրի համաձայն, հաղորդում է Պենտագոնը:

Դա տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի նախագահական պաշտոնավարման վերջին օրերին:

«Առաջարկվող վաճառքը կբարելավի Սաուդյան Արաբիայի կարողությունը դիմակայելու համար ներկա և ապագա սպառնալիքներին` ավելացնելով հեռահար, երկինք-երկիր ճշգրիտ զենքի պաշարները», - ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը ՝ փորձելով ստիպել Ռիադին վերջ տալ Եմենի պատերազմին, ինչը հանգեցրել է աշխարհի ամենածանր մարդասիրական ճգնաժամին:

Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում ամերիկյան զենքի ամենամեծ գնորդն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG