Մատչելի հղումներ

Ֆրանսիայում գրանցվել է հարավաֆրիկյան կորոնավիրուսի առաջին տարատեսակը


Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այստեղ գրանցվել է կորոնավիրուսի նոր տարատեսակի առաջին դեպքը:

Վիրուսի 501.V2 տարատեսակն առաջին անգամ հայտնաբերվել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում դեկտեմբերի կեսերին:

Նոր տարատեսակի դեպքեր են հայտնաբերվել մի շարք այլ երկրներում, որոնց թվում են Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան: Կորոնավիրուսի այս նոր տեսակն ունի շատ ավելի արագ տարածվելու ունակություն, այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայում հայտնաբերված տարատեսակը: Այն Ֆրանսիայում հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, որը վերջերս էր Ֆրանսիա վերադարձել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից:

Հարավաֆրիկյան Հանրապետությունն Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկիրն է, որտեղ մինչ այժմ գրանցվել է վարակի ավելի քան 1 միլիոն դեպք, արձանագրվել` 26 հազար մահացություն:

XS
SM
MD
LG