Մատչելի հղումներ

Ալիեւը հայտարարում է դեպի Հայաստանի սահմանը երկաթուղի կառուցելու ծրագրի մասին


Թուրքիան հայտարարում է, որ ծրագրում է երկաթուղի կառուցել դեպի Հայաստանի սահմանը, որպեսզի իրականացնի ապրանքների փոխադրումներ դեպի Թուրքիա եւ Նախիջեւան: Ըստ նախագծի, երկաթգիծն իրար է կապելու Հայաստանի հետ սահմանին գտնվող Հորադիզն ու Զանգիլանը, որտեղից դեպի Նախիջեւան ու Թուրքիա, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ ապրանքներ կտեղափոխվեն բեռնատար ավտոմեքենաներով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, ինքը վստահ է, որ արդեն իսկ կարող են սկսել ապրանքափոխադրումները Հայաստանի տարածքով:

Երկաթուղու կառուցումը կարող է տեւել մինչեւ երկու տարի, ասել է Ալիեւը այստեղ ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Հայաստանի հետ կնքված հայտարարության համաձայն, Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանի համար իր տարածքով ապահովել անվտանգ ուղի դեպի Թուրքիայի հետ սահմաններ ունեցող Նախիջեւան:

Ալիեւի հայտարարությանն ի պատասխան, Հայաստանի իշխանությունները հայտարարությամբ դեռեւս հանդես չեն եկել:

XS
SM
MD
LG