Մատչելի հղումներ

Թուրքիայում հայտնաբերել են ահաբեկչական խմբավորումներ


Թուրքիայում ձերբակալվել են օտար երկրների մի շարք քաղաքացիներ, որոնց մեջ են նաեւ ԴԱԵՇ-ի ահաբեկչական խմբերի անդամներ: Ըստ Թուրքիայի պաշտոնական աղբյուրների, վերջիններս ահաբեկչական հարձակում էին ծրագրել Նոր Տարվա գիշերը:

Ստամբուլի հակաահաբեկչական ոստիկանական ուժերն իրականացրել են միաժամանակյա գործողություններ 34 տարբեր հասցեներում, որոնց արդյունքում ձերբակալվել է 35 կասկածյալ:

2013 թվականին Թուրքիան դարձավ ԴԱԵՇ-ին ահաբեկչական խմբավորում անվանած առաջին երկրներից մեկը: ԴԱԵՇ-ի կողմից Թուրքիայում անցած տարիներին իրականացված հարձակումների ընթացքում այստեղ 315 մարդ է սպանվել:

Հիշեցնենք, որ Թուրքիան նաեւ ահաբեկիչներ եւ իսլամիստական խմբեր կիրառեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ընդդեմ հայկական ուժերի:

Եվ մեծաթիվ վերլուծաբաններ էին ասում, որ դրա արդյունքում ահաբեկչական խմբավորումների անդամները կարող են պատերազմից հետո սպառնալ տարածաշրջանի երկրներին:

XS
SM
MD
LG