Մատչելի հղումներ

35 տարի անց Իսրայել վերադարձավ այս երկրի լրտեսներից Ջոնաթան Փոլարդը


պոլլարդ
պոլլարդ

Իսրայելի համար լրտեսելու մեղադրանքով ԱՄՆ-ում 35 տարի բանտարկության մեջ գտնվելուց հետո, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարցերով նախկին վերլուծաբան Ջոնաթան Փոլարդը չորեքշաբթի օրը կնոջ հետ վերադարձավ Իսրայել: Թել Ավիվի օդանավակայանում նրանց ընդունեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու Փոլարդին հանձնեց նրա ինքնության նոր քարտը:

Փոլարդը ծնկի իջավ օդանավայանում ու համբուրեց գետինը: Նա քաղցկեղով հիվանդ կնոջն օգնեց անել նույն բանը:

Փոլարդն ասաց, որ իրենք հպարտանում են Իսրայելով ու հավատում, որ շուտով կվերականգնեն իրենց կյանքը հայրենիքում:

Փոլարդին ԱՄՆ-ում ձերբակալել էին 1985 թվականին, որը Իսրայելին էր հանձնել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մասին հույժ գաղտնի հարյուրավոր փաստաթղթեր: Ըստ Կենտրոնական հետախուզական վարչության, փաստաթղթերի մեծ մասը վերաբերել են Մերձավոր Արեւելքի արաբական երկրներին եւ Խորհրդային Միության կողմից այդ երկրներին հատկացվող ռազմական օգնությանը:

Փոլարդն ասել է, թե ինքը դա արել է Իսրայելին օգնելու համար, չնայած այն հանգամանքին, որ նա դրա դիմաց ստացել է դրամական վճարներ:

Փոլարդն ամերիկյան բանտում է անցկացրել ցմահ ազատազրկման երեսուն տարիները, եւ պայմանական վաղաժամ ազատվել հինգ տարի առաջ, առանց ԱՄՆ-ի սահմանները թողնելու իրավունքի:

XS
SM
MD
LG