Մատչելի հղումներ

ԱՄՆ պատկան մարմինները անհանգստացած են COVID-19 դեպքերի աճի կապակցությամբ


Միացյալ Նահանգներում առողջապահության ոլորտի պաշտոնյաները անհանգստացած են տոնական օրերին COVID-19 դեպքերի աճի կապակցությամբ, իսկ պատվաստման գործընթացը շարունակվում է

ԱՄՆ-ում գրեթե յոթ միլիոն մարդ օդային ճանապարհորդություն է կատարել սուրբծննդյան տոների նախորդ շաբաթվա ընթացքում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քան 70 տոկոսով պակաս է, բայց ամենաբարձր թիվն է համաճարակի սկսվելուց ի վեր: Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները մտահոգված են, որ ԱՄՆ-ում շատ մարդիկ դադարել են ջանքեր գործադրել COVID-19 տարածումը կանխելու ուղղությամբ:

«Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ նույնիսկ, եթե ճանապարհորդում են, ապա այն չի նշանակում, որ պետք է անտեսել ամենը: Կան միջոցներ, որոնք հնարավոր է իրականացնել»,- ասում է ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Ջերոմե Ադամսը :

Փորձագետները նշում են, որ այդ միջոցներից է ճանապարհորդելուց հետո անմիջապես թեստավորումը: ԱՄՆ-ը պահանջում է բացասական կորոնավիրուսի թեստ` Մեծ Բրիտանիայից ժամանող ցանկացած ուղևորի համար: Այստեղ տարածվել է կորոնավիրուսի ավելի վարակիչ մուտացված տարատեսակ:

Կալիֆոռնիայում և Արիզոնայում դեպքերի աճ է գրանցվել, երկրի այլ մասերում արձանագրվում է առաջընթաց. նոր դեպքերի թիվը կրճատվում է: Միևնույն ժամանակ, որոշ պաշտոնյաներ պատվաստվում են վիրուսի դեմ՝ այսպիսով ուղերձ ուղարկելով, որ պատվաստումն անվտանգ է և արդյունավետ:

«Մենք պետք է գործ ունենանք վստահելի մարդկանց հետ, ովքեր ունեն ազդեցություն: Մենք պետք է համոզվենք, որ մեր քահանաները, իմամները և ռաբբիները, որոնց հետ ես աշխատում եմ, տիրապետում են փաստերի, որպեսզի կարողանան տարածել դա իրենց համայնքներում», ասում է Ադամսը:

Սովորաբար, սա տարվա այն տոնական շրջանն է, երբ մարդիկ հավաքվում են միասին՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնելու: Այս տարի, սակայն, նման ակտիվությունը վիրուսի պատճառով մեծ անհանգստության առիթ է տալիս:

Facebook Forum

XS
SM
MD
LG