Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ու Թուրքիան ստորագրելու են առեւտրային խոշոր պայմանագիր


Մեծ Բրիտանիան պատրաստվում է դեկտեմբերի 29-ին ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ: Միացյալ Թագավորության եւ Թուրքիայի միջեւ այս պայմանագիրը, որը ստորագրվելու է Բրէքզիթի անցումային փուլի ավարտից մի քանի օր առաջ, կդառնա Եվրոպական միության հետ 1995 թվականին ստորագրված Մաքսային միության պայմանագրից հետո ‘’ամենակարեւոր առեւտրային գործարքը’’, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նրա խոսքերով, 2021 թվականին նոր դարաշրջան է բացվում, երբ ‘’Թուրքիան ու Միացյալ Թագավորությունը դուրս կգան որպես հաղթողներ’’, ասել է նա:

Էրդողանը նաեւ ընդգծել է, որ այսօրվա տվյալներով Թուրքիայի ամենամյա արտահանումների ծավալը կազմում է 166 միլիարդ դոլար, ‘’ինչը ավելին է, քան նախատեսված նշաձողը’’:

Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, Էրդողանն ասել է, թե իրենք ակնակալում են մինչեւ նոր տարվա սկիզբը Չինաստանից ստանալ պատվաստանյութի առաջին մատակարարումները:

Թուրքիայի առողջապահության նախարարը կիրակի օրն ասել էր, որ չինական արտադրության պատվաստանյութի առաքումները հետաձգվել են ‘’մեկ-երկու օրով’’, քանի որ Պեկինի մաքսատանը հայտնաբերվել էր վարակի նոր դեպք:

Էրդողանի խոսքերով, Թուրքիան պատրաստվում է արտադրել նաեւ իր պատվաստանյութը:

XS
SM
MD
LG