Մատչելի հղումներ

Նեշվիլ քաղաքում որոտաց պայթյուն


Ամերիկյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում Սուրբ Ծննդյան առավոտյան պայթել է կայանված ֆուրգոն, ինչի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, կան ավերածություններ

Ոստիկանությունը կարծում է, որ պայթյունը միտումնավոր է կազմակերպվել: Կրակոցների մասին հաղորդագրություններին արձագանքող ոստիկանության սպաները առավոտյան ժամը 06:00-ին հայտնաբերել էին ֆուրգոնը, որից տարածքը լքելու մասին նախազգուշացում էր արվել: Ոստիկանությունն անմիջապես սկսեց շրջել հարևան շենքերում` մարդկանց դուրս բերումը կազմակերպելու համար և կանչեց սակրավորներին: Այնուամենայնիվ, պայթյունը տեղի ունեցավ մինչև նրանց ժամանումը:

Ֆուրգոնը պայթել է մոտ 6:30-ի սահմաններում AT&T- ին ընկերության մասնաշենքի մոտ: Նեշվիլի միջազգային օդանավակայանից թռիչքները կարճ ժամանակով դադարեցվել էին պայթյունից կրած վնասի պատճառով, բայց այժմ վերսկսվել են:

Պայթյունի արդյունքում մեծապես վնասվել է «քանթրի երաժշտության մայրաքաղաք» համարվող Նեշվիլի կենտրոնը: Երեք մարդ ստացել են թեթեւ վնասվածքներ: Ըստ չհաստատված տեղեկության ՝ պայթյունի վայրի մոտ հայտնաբերվել են մարդու մարմնի հատվածներ:

Քաղաքային իշխանությունները վստահ են, որ եթե չլինեին ոստիկանության օպերատիվ գործողությունները, ավելի շատ զոհեր կլինեին: Բարեբախտաբար, Սուրբ Ծննդյան օրը խանութների և գրասենյակների մեծ մասը դատարկ էր: Գործի հետաքնությանը միացել է Հետաքննության դաշնային բյուրոն:

Պայթյունը դեռևս չի որակվել որպես ահաբեկչական գործողություն: Ոստիկանությունը չգիտի, թե որևէ մեկը եղել է ֆուրգոնի ներսում: Հանցագործի կամ հանցագործների դրդապատճառներն անհայտ են:

Facebook Forum

XS
SM
MD
LG