Մատչելի հղումներ

Բանակի մասին Թրամփի վետոն չեղարկելու համար Կոնգրեսն ունի մի քանի օր ժամանակ


ԱՄՆ-ի նախագահը չորեքշաբթի օրը վետոյի ենթարկեց պաշտպանության քաղաքականության ամենամյա օրինագիծը: Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե այդ փաթեթը ‘’նվեր է’’ Չինաստանին ու Ռուսաստանին:

Ազգային պաշտպանության թույլտվության ակտը, որն արժանացել էր Կոնգրեսի զույգ պալատների հավանությանը, նախատեսում է 740 միլիարդ դոլարի հատկացումներ ռազմական ծրագրերին եւ բանակում ծառայողների աշխատավարձի երեք տոկոսի բարձրացում:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի խոսքերով, Թրամփի վետոն ‘’ամերիկյան ուժերին վնաս հասցնելու ունակ, ցնցող անխոհեմության գործողություն է’’: Փելոսին ասում է, թե Թրամփը նախագահի պաշտոնում գտնվելու վերջին ժամերն օգտագործում է ‘’երկրում քաոս առաջ բերելու համար: ‘’Նախագահի վետոն մեր երկրին ու մեր դաշնակիցներին նաեւ զրկում է համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու միջոցներից, այդ թվում կիբերհարձակումներից’’:

Թրամփը երկար ժամանակ էր սպառնում վետոյի ենթարկել այս բանաձեւը,

եթե այն չներառեր 1996 թ. «Հաղորդակցության պարկեշտության մասին» թիվ 230 օրենքը, որը պատասխանատվությունից պաշտպանում է սոցիալական լրատվամիջոցներին:

Հանրապետական սենատորներից Ջեյմս Ինհո ֆն էլ ասել է, որ Ազգային պաշտպանության թույլտվության ակտը օրենքի է վերածվել անցած բոլոր 59 տարիների ընթացքում, քանի որ այն չափազանց կարեւոր է ամերիկյան զորքերի ու ազգային անվտանգության ուժերի համար: ‘’Այս տարին չի կարող լինել բացառություն’’, ասել է նա:

Իր վետոն բացատրելու նպատակով Թրամփը կրկնել է իր դժգոհությունն առ այն, որ այստեղ իրականացվում են Կոնֆեդերացիայի առաջնորդների անունները կրող ռազմական մի շարք հաստատությունների անվանումները փոխելու ուղղությամբ աշխատանքներ:

’’Ես հստակ կերպով եմ ներկայացրել իմ ընդդիմությունը քաղաքական այն փորձերի դեմ, որոնց նպատակը պատմության մեր էջերը ջնջելն է’’, ասել է Թրամփը:

Թրամփն այս օրինագիծը վետոյի է ենթարկել նաեւ ամերիկյան ուժերն այլ երկրներից հայրենիք վերադարձնելու փորձերին ընդդիմանալով: ‘’Ես դեմ եմ անվերջ պատերազմներին: Սակայն այս ակտն ունի Աֆղանստանից, Գերմանիայից ու Հարավային Կորեայից մեր զորքերը տուն բերելու նախագահի լիազորությունները սահմանափակելու նպատակ’’, ասել է Թրամփը:

Ասենք, որ Ազգային պաշտպանության թույլտվության ակտը Ներկայացուցիչների պալատում ու Սենատում ընդունվել էր ճնշող մեծամասնությամբ: Ներկայացուցիչների պալատը Թրամփի վետոն չեղարկելու համար քվեարկություն է անցկացնելու երկուշաբթի օրը, Սենատը` երեքշաբթի:

Կոնգրեսը դա անելու համար ունի մինչեւ հունվարի 3-ը ժամանակ:

XS
SM
MD
LG