Մատչելի հղումներ

Թուրքիայի կառավարությունը ճնշամիջոցներ է գործադրում մարդու իրավունքները պաշտպանող քրդական լրատվամիջոցի վրա


JIN News լրատվական գործակալությունը, որի բոլոր աշխատակիցները կանայք են, նպատակադրվել է վեր հանել կանանց իրավունքները ոտնահարելու փաստերը եւ նրանց դեմ իրականացվող բռնությունները: Գործակալությունը գործում է Թուրքիայի քրդաբնակ հարավարեւելքում, որտեղ քրդերը մի քանի տասնամյակ պայքար են մղում հանուն անկախության կամ ինքնավարության:

Անվտանգության ուժերի կողմից կանանց նկատմամբ իրականացված բռնությունների մասին JIN News-ի հրապարակած տեղեկությունները դարձել են պատճառ, որ իշխանություններն այս գործակալությանը մեղադրեն ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ: Ինչպես գործակալության խմբագիրներից Գյուլսեն Քոչուքն է ասում, այստեղ իրականացվել են մի շարք շուրջկալներ, գործակալության գույքի առգրավումներ: ‘’Մեր աշխատակիցներից մոտ քսանը ենթարկվել են բանտարկության’’, ասում նա:

Իշխանություններն այս գործակալության ինտերնետային էջը փակել են մոտ տասն անգամ: Եվ ամեն անգամ այն վերաբացվում է այլ անվան տակ: Մի երկիր, որը համարվում է լրագրողների բանտարկության թվով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնեղ պետությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով թուրք վերլուծաբաններն ասում են, որ այստեղ նման լրագրողներին հիմնականում վերաբերվում են որպես ահաբեկիչների, եւ որ կառավարությունը չի հասկանում ու չի ուզում, որ այս տարածաշրջանում լինի արդար լրագրության հնարավորություն:

Սակայն, չնայած ոստիկանության կողմից հնչող սպառնալիքներին, JIN News լրատվական գործակալությունը հետ չի կանգնում իր դիրքերից: ‘’Վախը նույնիսկ մեր մտքում չի հայտնվում: Եթե նվիրված ես արդարությունը ներկայացնելու գործին, վախի մասին չպիտի մտածես’’, ասում է Քոչուքը:

Սակայն, քանի որ Թուրքիայի կառավարությունն իր գործողությունները համարում է պայքար ընդդեմ ահաբեկչության, չի թվում, որ կանանց իրավունքները պաշտպանելու լրատվամիջոցների ջանքերը մոտ ապագայում կգրանցեն հաջողություն:

XS
SM
MD
LG