Մատչելի հղումներ

Ուղղում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրել օգնության մասին փաթեթը 


Երեկ ''Ամերիկայի ձայն''-ի հրապարակած ՛՛ԱՄՆ նախագահը ստորագրեց օգնության մասին փաթեթը. Այն ներառում է ԼՂ հակամարտության շուրջ դրույթներ՛՛ նյութում առկա է անճշտություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրել օրենսդրական փաթեթը, որի մասն են կազմում օգնության մասին ու կառավարության գործունեության ֆինանսավորումը վեց ամսով երկարացնելու մասին օրինագծերը: Հիշեցնենք, որ ավելի քան 5000 էջանոց օրենսդրական այս մեծ փաթեթն ընդգրկում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ: ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենսդրական այս փաթեթը շարունակում է մնալ քննարկման փուլում:

Խնդրահարույց հարցերից են ԱՄՆ նախագահի անհամաձայնությունը օրինագծում տեղ գտած տարեկան բնակչությանը միանվագ $600 օգնության հարցը: Նախագահ Թրամփը քննադատել է օրինագիծը՝ առաջարկելով սահմանել միանվագ $2000 օգնություն:

Փոխարենը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է H.R. 1520, the “Further Extension of Continuing Appropriations Act, 2021օրենքի նախագիծը, որի շնորհիվ կառավարության ֆինանսավորումը երկարացվել է մինչև դեկտեմբերի 28-ը:

Հայցում ենք Ձեր ներողությունը սխալ տեղեկության համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG