Մատչելի հղումներ

Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին ներկրումների վրա ‘’նոր խոչընդոտներ հարուցելու’’ մեջ


Պեկինը քննադատում է Վաշինգտոնին չինական տասնյակ ընկերություններից ստացվող ներկրումների վրա վերահսկողություն հաստատելու համար: ԱՄՆ-ը պնդում է, որ այդ ընկերություններն առնչություն ունեն Չինաստանի զինված ուժերի հետ:

Չինաստանի առեւտրի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սկսված այս նոր գործընթացը, ինչը, ըստ հայտարարության, կարող է բացասաբար անդրադառնալ չինական SMIC համակարգչային չիփեր արտադրող ընկերության վրա: Չինաստանի առեւտրի նախարարությունը սպառնում է ‘’իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ’’ չինական ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար:

SMIC ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ստացել Չինաստանի կառավարությունից, եւ փորձում է բարելավել երկրի տեխնոլոգիական բնագավառի ինքնաբավության հնարավորությունները:

Ըստ ԱՄՆ-ում ընդունված նոր որոշման, մինչեւ SMIC-ի հասցեով առաքումներ կատարելը, ամերիկյան ընկերությունները պետք է ստանան արտոնագրեր, ինչը կկրճատի 10 եւ ավելի փոքր նանոմետր ունեցող չիփերի համար անհրաժեշտ նյութեր ստանալու չինական ընկերության հնարավորությունները:

Այսպիսով, նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթների ընթացքում ավելի են սրվում երկու երկրների միջեւ առանց այլ էլ լարված հարաբերությունները: Հիշեցնենք, որ նրա օրոք սկսվեց առեւտրային պատերազմ Չինաստանի դեմ, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ հայտնվեցին չինական մի քանի հարյուր ընկերություններ:

XS
SM
MD
LG