Մատչելի հղումներ

Աֆղանստանում Թալիբանը թույլ է տվել դպրոցներ հիմնել իր տարածքներում


ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարեւոր մի համաձայնագիր է ստորագրել Աֆղանստանում թալիբների հետ, ըստ որի իսլամիստական ծայրահեղական այս խմբավորման վերահսկողության տակ գտնվող հատվածներում կհիմնադրվեն հազարավոր դպրոցներ: Ըստ այս ծրագրի, աֆղանստանցի մոտ 140 հազար տղաներ ու աղջիկներ կունենան դպրոց հաճախելու հնարավորություն: Ըստ միջազգային այս կազմակերպության, Աֆղանստանում այսօր դպրոց հաճախելու հնարավորություն չունի ավելի քան 3 միլիոն 700 հազար երեխա: Դպրոցներից դուրս մնացած երեխաների վաթսուն տոկոսն աղջիկներ են, որոնք որոշ հատվածներում կազմում են ութսուն տոկոս:

Նման համաձայնություն Թալիբանի հետ ձեռք է բերվել երկու տարի անցկացված բանակցությունների արդյունքում:

XS
SM
MD
LG