Մատչելի հղումներ

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում եռօրյա սուգ է


Երեւանի կենտրոնից հազարավոր մարդիկ քայլերթով շարժվել են դեպի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու համար Ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորականների հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ երթի մասնակիցները խունկ են վառել ընկածների գերեզմաններին:

Չնայած վարչապետի աջակիցներն ամբողջությամբ զբաղեցրել էին զոհվածների համար կառուցված գերեզմանատունը, մի փոքր խումբ սգո օրը վանկարկել է ‘’Նիկոլ, դավաճան’’ բառերը:

Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները մի կողմ են տարել այս կոչերով հանդես եկող մարդկանց, ճանապարհ բացելով սգավոր թափորի համար դեպի Պանթեոն:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել պատերազմի նահատակների հիշատակին:

XS
SM
MD
LG