«Հանրապետության նախագահի մոտ այսօր ախտորոշվել է COVID-19», - ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ: «Այս ախտորոշումը կատարվել է PCR թեստի հիման վրա, որն իրականացվել է առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակ»:
Մակրոնի գրասենյակից հայտնեցին, որ նա մեկուսանալու է առաջիկա յոթ օրվա ընթացքում և շարունակելու է հեռավար ղեկավարել երկիրը: Մամուլի խոսնակն ասաց, որ իր բոլոր ուղևորությունները չեղարկվել են, ներառյալ դեկտեմբերի 22-ին սպասվելիք այցը Լիբանան:
Մակրոնի կորոնավիրուսի դրական պատասխանից ընդամենը երկու օր առաջ նախորդել էր Ֆրանսիայում համապետական արգելափակման փոխարինումը պարետային ժամով: Առողջապահության ոլորտի մարմինները դեկտեմբերի 16-ին արձանագրեցին դեպքերի ամենամեծ աճը նոյեմբերի 21-ից ի վեր:
Ֆրանսիայի նախագահական գրասենյակը հայտնեց, որ Մակրոնը և իր թիմը փորձում են հասկանալ, թե որտեղ նա կարող էր վարակվել:
Դեկտեմբերի 10-11-ը Մակրոնը գտնվում էր Եվրոպական խորհրդի երկրների ղեկավարների հանդիպմանը: Վերջին շաբաթ նրա աշխատանքային գրաֆիկը ներառել էր նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մասնավոր ընթրիքը, որի ընթացքում նա պարգևատրել է նրան Պատվո լեգեոնի Մեծ խաչով: Այսշաբաթ Մակրոնը նաև ճաշել է եվրոպացի առաջնորդներ Չարլզ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ինչպես նաև Իսպանիայի և Պորտուգալիայի վարչապետների հետ: Նրան տեսել են, OECD- ի ղեկավար Անջել Գուրիայի ձեռքը սեղմելիս:
Վարչապետ Ժան Քաստեքսը նույնպես ինքնամեկուսացվել է, քանի որ վերջին մի քանի օրվա ընթացքում հանդիպել է Մակրոնին:
Սենատի և Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի քաղաքական կուսակցությունների ղեկավարները նույնպես մեկուսացված են, քանի որ այս շաբաթվա սկզբին ճաշել են նախագահ Մակրոնի հետ:
Facebook Forum