Պետքարտուղարության մամուլի ծառայությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարանտինում է կորոնավիրուսով հիվանդի հետ շփման պատճառով:
«Պարզվել է, որ պետքարտուղար Պոմպեոն շփվել է մի մարդու հետ, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
«Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ մենք չենք կարող անձի անունը տալ: Պետքարտուղարը հանձնել է թեստ, որը բացասական արդյունք է ցույց տվել: Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկությունների պետքարտուղարը կարանտինի մեջ կգտնվի:
Պետքարտուղարության բժիշկները ուշադիր հետեւում են նրա վիճակին»:
Facebook Forum