Մատչելի հղումներ

Կառավարական զորքերը թիրախավորում են ապստամբներին և ջիհադիստներին Սիրիայի Իդլիբ քաղաքում


Սիրիայի կառավարական ուժերըև դաշնակից զինված խմբավորումները շարունակում են հարձակումը հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում ապստամբներին և ջիհադիստական խմբավորումներին պատկանող թիրախների ուղղությամբ

Իդլիբի հարավային գյուղերում իրենց հակառակորդներին թիրախավորելու համար կիրակի օրը կառավարական զորքերը հրետանային և հրթիռային հարվածներ են արձակել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ հարձակումների արդյունքում սպանվել և վիրավորվել են գրեթե մեկ տասնյակ ապստամբներ և ջիհադիստներ, մինչդեռ առնվազն երկու կառավարական զինվորներ սպանվել են հակագրոհների ժամանակ:

Իդլիբը վերջին խոշոր հենակետն է, որը վերահսկվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն ընդդիմադիր ուժերի կողմից: Սիրիական զորքերը, որոնց աջակցում են Ռուսաստանի օդուժը և Իրանին աջակից զինված խմբավորումները, ամիսներ շարունակ մարտեր են մղում այս ուղղությամբ:

«Ուժեղացնելով իր հարձակումները՝ Ասադի վարչակարգը ցանկանում է լիովին վերահսկել մայրուղին, որը կապում է Հալեպիև Լաթաքիայի նահանգները և անցնում Իդլիբով», - ասում է Բրիտանիայում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության գծով դիտորդական հաստատության տնօրեն Ռամի Աբդուլռահմանը:

Հաստատությունը, որը Սիրիայում ունի հետազոտողների ցանց, նշում է, որ Իդլիբում կառավարության վերջին հարձակման թիրախ դարձած խմբերի թվում են Հայաթ Թահրիրալ-Շամը (HTS), Անսար ալ-Թավհիդն ու Հուրրասալ-Դինը:

HTS-ն Իդլիբում գործող ամենահզոր իսլամիստական խմբավորումն է, որը ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Մյուսերկու փոքր խմբերը կապվածեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: Թուրքիայի աջակցությամբ ապստամբների մի քանի խմբեր նույնպես զգալի ներկայություն ունեն ռազմական այս գոտում:

Իդլիբն ընկած է այսպես կոչված դե-էսկալացման գոտում, որը հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2017 թ. համաձայնագրի շրջանակում: Այս տերություններն աջակցում են Սիրիայի տասնամյա հակամարտության իրար դեմ գործող հակառակորդ կողմերին:

Չնայած համաձայնագրին, Ռուսաստանի աջակցության ներքո Սիրիայի կառավարական զորքերն ընդլայնել են իրենց վերահսկողությունը այս տարածքներում, որտեղ ապրում է գրեթե 3 միլիոն մարդ:

Անցած մարտին Ռուսաստանն ու Թուրքիան հասան նոր համաձայնության, որը կանխեց Սիրիայի կառավարական ուժերի խոշոր հարձակումը Իդլիբի վրա: Համաձայնագրի շրջանակում երկու երկրները համատեղ պարեկություն սկսեցին առանցքային M4 մայրուղու երկայնքով:

Սակայն հաղորդվում է, որ Իդլիբում տասնյակ դիտակետեր ունեցող Թուրքիան մտադիր էիր զորքերի մի մասը դուրս բերել այստեղից: Անցյալ շաբաթ տեղական լուրերի համաձայն, թուրքական զորքերը պատրաստվում են լքել մեկ դիտակետ և երկու ռազմական դիրքեր:

Հոկտեմբերիցի վեր Թուրքիան դուրս է եկել Իդլիբում չորս դիտակետերից և առնվազն երկու ռազմական դիրքերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG