Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումներն ԱՄՆ-ում իրականացվեցին բժիշկների նկատմամբ:
Երկուշաբթի օրն ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների սկիզբն ազդարարում է կովիդ 19 հիվանդության դեմ պայքարում բեկումնային պահը:
Երկար ամիսներ ականատես լինելով մահվան բազում դեպքերի, Սանդրա Լինդզեյը, որը հիվանդանոցի բուժքույր է, ասում է, թե մի րոպե անգամ չի տատանվել պատվաստման առաջին փուլում ընդգրկվելու հարցում:
Նա հույս է հայտնում, որ սա նշանակում է ցավոտ այս ժամանակների վերջն ազդարարելու սկիզբը: Իհարկե ժամանակները ցավոտ են, երբ միայն ԱՄՆ-ում կովիդ հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 300 հազար մարդ, եւ հիվանդանոցներն էլ շարունակում են լցվել նոր հիվանդներով:
Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութը բաշխվել է 636 բուժկենտրոններում: ‘’Մոդերնա’’ ընկերության պատվաստանյութն էլ հաստատում կստանա եկող ուրբաթ օրը: Ինչպես առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասում, UPS եւ FedEx ընկերությունների արագ փոխադրման ծառայությունների մասնակցությամբ մեծ թվով բեռնատարներ եւ օդանավեր են տեղափոխում պատվաստանյութը դեպի երկրի տարբեր նահանգներ:
Սակայն բժիշկներից եւ հատուկ խնամքի կենտրոններում բնակվող տարեց անձանցից ու խնամակալներից հետո պատվաստանյութը լայն հասարակության համար հասանելի կդառնա եկող տարվա գարնան վերջին: Սա բավարար ժամանակ է համոզելու համար հոռետեսներին, որ վախենալու կամ մտահոգվելու կարիք չկա, քանի որ դիմացը հիվանդությունն է ու մահը:
Իսկ համաճարակները մեռնում են, երբ դրանց սպանում են ամբողջ աշխարհում: