Մատչելի հղումներ

Հայ-ադրբեջանական մեղադրանքների նոր ալիք՝ Հադրութի շրջանում ռազմական գործողությունների կապակցությամբ


Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված խաղաղության համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղում անդորրը կրկին խախտվել է: Հայկական և ադրբեջանական կողմերը կրկին միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու և ռազմական գործողություններ ձեռնարկելու մեջ:

ՀՀ նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել ԼՂ-ի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` "կոպտորեն խախտելով" նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Ըստ Հայաստանի ՊՆ-ի` վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդը` զոհեր և վիրավորներ։

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:

XS
SM
MD
LG