Մատչելի հղումներ

COVID-19 թեստավորում` տնային պայմաններում


COVID-19 թեստավորում անցնողները հաճախ ստիպված են երկար ժամանակ անցկացնել հերթերում կամ առերևսվել թեստի արդյունքների ուշացման հետ: Հնարավոր է արդյո՞ք թեստավորում անցկացնել տանը

Չնայած COVID-19 պատվաստանյութի ստեղծման հարցում առկա են շոշափելի հաջողություններ, մասնագետների կարծիքով հիվանդության թեստավորումը բավականին ժամանակ կշարունակի մնալ արդիական անգամ պատվաստանյութի վերջնական հաստատումից հետո:

Թեստավորումը լուրջ խնդիր էր ամենուր, ներառյալ ԱՄՆ-ում, սակայն այժմ հույսեր կան, որ հնարավոր կլինի թեստավուրումն իրականացնել տնային պայմաններում: ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին չի բացառել նման հնարավորություն:

Վերջին շրջանում տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս մտածել, որ տնային պայմաններում զանգվածային թեստավորումը մոտ ապագայի խնդիր է:

ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը թույլատրել է առաջին տնային պայմաններում COVID-19 թեստը, որի արդյունքները հայտնի են դառնում մոտ մեկ ժամում: Այս ուղղությամբ կլինիկական աշխատանքները ղեկավարել է բժիշկ Ջոն Չոուն, ով ընդգծում է, որ տնային պայմաններում թեստավորումը շատ մոտ է լաբարատոր թեստավորմանը: Այն պարունակում է համապատասխան ֆերմենտներ, որոնք կես ժամվա ընթացքում ապահովում են թեստավորման ճիշտ պատասխանը:

Չոն պնդում է, որ այս միջոցով հնարավոր է նաև կազմակերպել ավելի արդյունավետ բուժում հիվանդանոցներում, քանի որ թեստի պատասխանը պատրաստ է լինում կարճ ժամանակում: Չի բացառվում, որ այն հասանելի դառնա հանրության լայն շրջանակներին արդեն հաջորդ տարվա գարնանը:

Թեստավորման ոլորտի առաջընթացին զգալիորեն նպաստում են նաև արհեստական բանականության տեխնոլոգիաները: Օքլահոմա համալսարանի հետազոտության գիտական խմբի ղեկավար բժիշկ Ալի Իմրանը ներկայացնում է արհեսատական բանականությունը օգտագործող հավելվածը, որը կարող է ախտորոշել հիվանդությունը մարդկանց հազի ձայնի միջոցով: Այն տարբերում է կորոնավիրուսով հիվանդի հազը, անգամ եթե այդ անձը չունի որևէ ախտանիշ, առողջ մարդու հազից:

Նմանատիպ մի հետազոտություն է իրականացվում նաև Մասաչուսեցի տեխնոլոգիաների հաստատությունում (MIT): Ըստ այս հետազոտությունների, արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են հարյուր տոկոսով ախտորոշել COVID-19-ը հազի միջոցով: Այժմ թեստավորման այս միջոցն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ հանրայնացում է ստանում:

Ալի Իմրանն էլ ընդգծում է, որ այս միջոցի առավելությունը կայանում է նաև դրա մատչելիության մեջ: Բացի այդ, նման կերպ թեստավորում հնարավոր է իրականացնել նույնիսկ օրը մի քանի անգամ:

Չի բացառվում, որ հաջորդ տարվանից COVID-19 թեստավորումը դառնա առօրյա կյանքի մաս:

Facebook Forum

XS
SM
MD
LG