Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պահպանելու գործը հանձնվելու է սառույց արտադրող ընկերություններին


Այսօր, չնայած ԱՄՆ-ում պատրաստվում են արտոնագրել կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNtech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը, փորձագետները հայտնում են մտահոգություն այն փաստի առնչությամբ, որ այդ նյութը հարկավոր է պահպանել ցելսիուսի սանդղակով մինուս 70-ից մինչեւ մինուս 90 աստիճան սառնության պայմաններում:

Բալթիմոր քաղաքում գտնվող չոր սառցի գործարանի ղեկավարությունը հայտնում է, որ այն ի զորու չէ այսօր ապահովել նման պայմաններ: Նրանք չեն կարծում, որ որեւէ այլ ընկերություն կարող է դա այսօր անել:

Pfizer դեղագործական ընկերությունը, ինչպես նաեւ պատվաստանյութ ստեղծած մյուս ընկերությունները, ըստ մասնագետների, կունենան ավելի փոքր չափսերի սառցի կտորներով սառնություն ապահովելու կարիք: Ինչպես գործարանի մենեջեր Փոլ Ուելլդենն է ասում, այդ դեպքում արկղերի մեջ կտեղավորվեն սառցի ավելի մեծ թվով հատիկներ:

Սակայն չնայած դժվարություններին, գործարանի ղեկավարներն ասում են, թե ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության հետ երկար տարիների համագործակցության արդյունքում իրենք կկարողանան ընդունել մարտահրավերը ու կատարել փոփոխությունները:

‘’Մեր պահոցներն արդեն լցված են, եւ մենք հանուն մարդկանց առողջության պատրաստ ենք աշխատել շաբաթական յոթ օր’’, ասում է Ուելլդենը:

Capitol Carbonic ընկերության աշխատակիցներն ասում են, որ հենց սկսվի պատվաստանյութի արտադրությունը, իրենք կաշխատեն շաբաթը յոթ օր, օրական 24 ժամ գրաֆիկով:

XS
SM
MD
LG