Մատչելի հղումներ

 
Աշխարհի շուրջ ԱՄՆ դեսպանությունների աշխատակիցներին խոցած հիվանդությունն այլևս առեղծված չէ

Աշխարհի շուրջ ԱՄՆ դեսպանությունների աշխատակիցներին խոցած հիվանդությունն այլևս առեղծված չէ


Տարօրինակ հիվանդության մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են 2016-ին՝ Կուբայում ամերիկյան դեսպանատնից: "Հավանայի սինդրոմ" անվանումը ստացած հիվանդության մասին ավելի ուշ հաղորդվել է աշխարհի այլ ԱՄՆ դեսպանատներում:

ԱՄՆ կառավարության զեկույցում ասվում է, որ "ուղղորդված, իմպուլսային ռադիոհաճախականության էներգիան" այն առեղծվածային հիվանդության հավանական պատճառն է, որը խոցել է աշխարհի շուրջ ԱՄՆ դեսպանություններում՝ ԱՄՆ դիվանագետներին և նրանց ընտանիքներին:

Գիտությունների, ճարտարագիտության և բժշկության ազգային ակադեմիաների հանձնաժողովը, որն ուսումնասիրություն է անցկացրել, ասել է, որ իմպուլսային ռադիոհաճախականությունը վնասվածքների "ամենահավանական պատճառն է": Զեկույցը հրապարակվել է շաբաթ օրը:

Տարօրինակ հիվանդության մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են 2016-ին՝ Կուբայում ամերիկյան դեսպանատնից: "Հավանայի սինդրոմ" անվանումը ստացած հիվանդության մասին ավելի ուշ հաղորդվել է Չինաստանում ամերիկյան դեսպանատանը և աշխարհի այլ ԱՄՆ դեսպանատներում:

Կոմիտեն ասում է, որ հիվանդությունը ներկայացնում էր ախտանիշների լայն շրջանակ, ինչպիսիք են` ընկալվող բարձր աղմուկը, ականջի ցավը, գլխի ուժեղ ճնշումը, գլխապտույտը, տեսողական խնդիրները և ճանաչողական դժվարությունները, և շատերը դեռ շարունակում են զգալ առողջության այս կամ այլ խնդիրներ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը շաբաթ օրը հայտարարության մեջ նշել է. "Մենք ուրախ ենք, որ այս զեկույցը հրապարակվել է և կարող է ավելացնել այն տվյալներն ու վերլուծությունները, որոնք կարող են օգնել մեզ վերջնական եզրակացություն տալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել":

Ուսումնասիրությունը չի նշում, թե ով է պատասխանատու հարձակումների համար: Դա դեռ մնում է առեղծված:

XS
SM
MD
LG