Մատչելի հղումներ

Փարիզում նորից բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ոստիկանության մասին օրենքի


Հազարավոր մարդիկ Փարիզում շաբաթ օրը նորից ցույցեր են անցկացրել ընդդեմ ոստիկանական բռնությունների եւ ոստիկանության մասին նախագահ Էմանուել Մակրոնի անվտանգության ծրագրի: Ըստ ցուցարարների, Մակրոնի կողմից առաջարկվող ծրագիրը վտանգի տակ է դնում քաղաքացիական ազատությունները:

Սակայն Մակրոնի կառավարող կուսակցությունն անցնող շաբաթ արդեն իսկ հայտարարել է օրենքի նախագիծը վերափոխման ենթարկելու մասին, ըստ որի կհանվի այն կետը, որն արգելում էր լրագրողներին հրապարակել ոստիկանների դեմքը:

Շաբաթ օրն անցկացված ցույցի մասնակիցները երթով անցել են Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներով, որոնց ուղեկցել են ոստիկանական հատուկ ուժերը:

XS
SM
MD
LG