Ջո Բայդենը Սենատի անդամ է ընտրվել 1972 թվականին ՝ 29 տարեկան հասակում: Շաբաթներ անց նրա կյանքում տեղի ունեցավ ողբերգություն. Բայդենի կինն ու մանուկ դուստրը զոհվեցին ավտովթարի արդյունքում: Նրա երկու երիտասարդ որդիները ծանր վիրավորվել էին: Բայդենը սկզբից ցանկացել էր հրաժարվել սենատոռի աթոռից, բայց, ի վերջո, որոշեց մնալ: Նա 35 տարի անցկացրեց Կոնգրեսում՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտի կարևոր դեմքերից:
Բայդենը հանդիպել է բազմաթիվ միջազգային քաղաքական գործիչների, այդ թվում ՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ: Նա շատ ճանապարհորդել է դիվանագիտական առաքելությունների կազմում, որոնց ընթացքում հանդիպել է մշտապես նաև սովորական մարդկանց հետ:
Բայդենը երկու անգամ անհաջող առաջադրվեց որպես նախագահի թեկնածու, ներառյալ 2008 թ., երբ դուրս եկավ պայքարից Այովա նահանգում ունեցած անհաջողություններից հետո: Այնուհետև 2008 թ.-ին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման ընտրեց նրան որպես իր փոխնախագահի թեկնածու՝ ապավինելով նրա փորձառության վրա: Փոխնախագահ Բայդենը շարունակեց իր միջազգային ոլորտի աշխատանքը Օբամայի վարչակազմի օրոք:
Օբամայի երկու պաշտոնավարումներին հաջորդեց հանրապետական թեկնածու Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնի դեմ: Նախագահ Թրամփը որդեգրել էր «Ամերիկան առաջնային է» քաղաքականությունը ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում:
Վերջին քարոզարշավի ժամանակ Թրամփի քարոզչական թիմը Բայդենին մեղադրեց Ուկրաինայում իր կապերն օգտագործելու մեջ ՝ իր որդու բիզնեսն առաջ տանելու համար: Նախագահական վերջին բանավեճի ժամանակ Թրամփը պնդում էր, որ նախկին փոխնախագահի որդի Հանթեր Բայդենը մեծ աշխատավարձ է ստացել ուկրաինական ընկերությունից: Բայդենը պատասխանեց, որ մեղադրանքը բազմիցս հետաքննվել է և որևէ իրավախախտում չի արձանագրվել: Հանրապետականների գլխավորած Սենատը հետաքննություն անցկացրեց, սակայն Ուկրաինայի հարցում Բայդենի անօրինականության որևէ ապացույց չգտավ:
Ավելի քան 30 տարվա ընթացքում Սենատում Բայդենը տարբեր ժամանակներում հանդիսացել է ոչ միայն որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, այլ նաև դատաիրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար ՝ իր իրավասության ներքո ունենալով հանցագործության դեմ պայքարի օրենսդրության մշակման, Գերագույն դատարանի թեկնածուների նշանակման և Սահմանադրական ոլորտի այլ հարցեր:
Բայդենը խոստանում է ԱՄՆ-ին տանել հակառակ Թրամփի ուղեգծին կորոնավիրուսից և առողջապահությունից մինչև շրջակա միջավայրի, կրթության և արտաքին քաղաքականության ոլորտներում:
Բայդենը սատարում է ծայրահեղ գրոհայինների դեմ արտասահմանում ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատների և ավիահարվածների կիրառումը: Նա ցանկանում է փակել Գուանտանամոյի կալանավայրը:
Նա սատարել է ԱՄՆ-ի որոշ ռազմական միջամտություններին, ներառյալ 2003 թ-ի ներխուժումն Իրաք, որն այսօր նա որակում է սխալ: Բայդենը սակայն ապավինում է դիվանագիտության վրա՝ փորձելով լուծումներ գտնել դաշինքների և համաշխարհային ինստիտուտների միջոցով: Նա ՆԱՏՕ-ի ուժեղացման կողմնակից է:
Բայդենը զգուշացնում է, որ Մոսկվան փորձում է թուլացնել ՆԱՏՕ-ն, բաժանել Եվրամիությունը և խաթարել ԱՄՆ ընտրական համակարգը: Նա նաև պնդում է, որ Ռուսաստանն օգտագործում է արևմտյան ֆինանսական ինստիտուտները միլիարդավոր դոլարներ լվանալու համար, որպեսզի օգտագործի դրանք քաղաքական գործիչների վրա ազդություն գործելու նպատակով:
Բայդենը կոչ է անում ավելացնել ռազմածովային ուժերի ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Ինդոնեզիայի հետ:
Նա միանում է Թրամփին ՝ ցանկանալով դադարեցնել պատերազմները Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում, բայց կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է փոքր ուժեր պահի այնուամենայնիվ՝ահաբեկչությանը հակազդելու համար: Ըստ Բայդենի, Թրամփի որոշումները Իրանի միջուկային պայմանագրից և Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու մասին կասկածի տակ են դնում Վաշինգտոնի խոսքը և ազդում ԱՄՆ միջազգային վարկանիշի վրա: Բայդենը ցանկանում է հրավիրել գագաթաժողով բոլոր ժողովրդավարական երկրների մասնակցությամբ ՝ քննարկելու, թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, խափանել ավտորիտարիզմը և աջակցել մարդու իրավունքներին:
Բայդենը, ով աջակցում է Իսրայելին, ցանկանում է զսպել անեքսիան և սատարում է երկու պետություններ մոտեցումը արաբ-իսրայելական երկարատև հակամարտությունում: Նա ասում է, որ ԱՄՆ դեսպանատունը կմնա Երուսաղեմում այն բանից հետո, երբ Թրամփն այն տեղափոխեց Թել Ավիվից:
Բայդենը քննադատում է Կիմ Չեն Ընի հետ Թրամփի դիվանագիտությունը ՝ ասելով, որ Թրամփի անհատական դիվանագիտությունը լեգիտիմություն է հաղորդել Հյուսիսային Կորեայի առաջնորդին և չի համոզել վերջինիս հրաժարվել իր միջուկային զենքից:
Բայդենը սերտ կապեր ունի արքայազն Հարրիի հետ: 2015 թվականին Վիրջինիայում բրիտանական արքայական զույգին աջակցում էին ԱՄՆ այն ժամանակվա առաջին տիկին Միշել Օբաման և երկրորդ տիկին Ջիլ Բայդենը Invictus խաղերի կազմակերպման հացում: Հարրին գլխավորել է «Invictus Games» միջազգային սպորտային մրցույթը, որը նախատեսված էր վիրավոր զինվորականների համար: Այժմ արքայազնը բնակվում է ԱՄՆ-ում իր կնոջ, նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հետ:
2021 թ-ի հունվարի 20-ի Բայդենի երդմնակալության համար այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որը նախատեսված են Սահմանադրության 20-րդ փոփոխությամբ:
Facebook Forum