Մատչելի հղումներ

Գազայի գոտու Իսրայելի շրջափակումը մեծ վնաս է հասցրել Գազայի տնտեսությանը. UNCTAD-ի զեկույց


Համաս խմբավորման կողմից կառավարվող Գազայի գոտու շրջափակումը միլիարդավոր դոլարների տնտեսական վնասներ է հասցնում Գազային: ՄԱԿ-ի զեկույցը կոչ է անում Իսրայելին վերացնել 2007 թվականից գործող շրջափակումը

Իսրայելի կողմից Գազայի գոտու շրջափակումը, որը կառավարում է Համաս խմբավորումը, հասցրել է 16,7 միլիարդ դոլարի տնտեսական վնաս, իսկ աղքատությունն ու գործազրկությունն այստեղ աճ են գրանցել, ասված է չորեքշաբթի օրը հրապարակած ՄԱԿ-ի զեկույցում:

Այսօր Գազայում գրեթե չկա մաքուր խմելու ջուր, խնդիրներ կան էլեկտրամատակարարման հետ, մարդիկ չեն կարող ազատ ճանապարհորդել արտերկիր: Տնտեսական անկումն ու պայմանների վատթարացումը այնքան շոշափելի է, որ Գազայի բնակիչ Մոհամադ Աբու Նիմերը իր կյանքը նմանեցնում է «դժոխքի»:

«Մեր վիճակը վատ է: Մենք վերջին 15 տարվա ընթացքում որևէ օգնություն չենք ստացել: Ոչ այս ընտանիքները, ոչ էլ ընդհանուր պաշարման մեջ գտնվող պաղեստինցիները: Ոչ ոք չի հետաքրքրվում՝մենք սնունդ, ջուր ունե՞նք, թե՞ոչ: Իմ կյանքը նման է դժոխքի»,- ասում է Մոհամմադ Աբու Նիմերին:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցն արձագանքում է բազմաթիվ միջազգային մարմինների կողմից շրջափակումը քննադատող կոչերին: Դրա բացահայտումները ներկայացրեցին իսրայելական քաղաքականության մանրամասները:

Իսրայելը շրջափակումն ուժի մեջ մտցրեց 2007 թ-ին այն բանից հետո, երբ Համաս իսլամական զինյալ խմբավորումը, որը դեմ է Իսրայելի գոյությանը, Գազայի վերահսկողությունն իր տակ առավ միջազգայնորեն ճանաչված Պաղեստինյան ինքնավարության ուժերից:

Իսրայելի գործողությունները, ինչպես նաև հարևան Եգիպտոսի կիրառած սահմանափակումները խստորեն վերահսկում են մարդկանց և ապրանքների տեղաշարժն այնտեղ: Իսրայելն ասում է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա զարգացնել իր ռազմական կարողությունները:

Հակառակորդ կողմերի միջև տարիների ընթացքում տեղի է ունեցել երեք պատերազմ և բազմաթիվ ընդհարումներ: Քննադատները նշում են, որ շրջափակումը կոլեկտիվ պատիժ է, որից տուժում է Գազայի 2 միլիոնանոց բնակչությունը մինչդեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է մնալ իշխանության և չի փոխել իր վարքագիծը:

«Գազայի գոտում հետընթացը կարող է հանգեցնել տնտեսության փլուզման, եթե չկա արագ միջամտություն, որը հիմնականում ուղղված կլինի շրջափակման վերացմանը», - ասում է տնտեսական վերլուծաբան Սամիր Աբու Մդալալը:

Զեկույցը, օգտագործելով երկու մեթոդաբանություն, նշում է, որ շրջափակման և պատերազմների պատճառով ընդհանուր տնտեսական կորուստները տատանվում են 7,8 միլիարդից մինչև 16,7 միլիարդ դոլար: Ըստ զեկույցի՝ Գազայի տնտեսությունն ամբողջ ժամանակահատվածում աճել է ընդամենը 4,8% -ով, չնայած այն հանգամանքին, որ նրա բնակչությունն աճել է ավելի քան 40% -ով:

Այս տնտեսական կորուստները նպաստեցին Գազայի գործազրկության աճին՝ 2006 թ.-ի 35% -ից մինչև 2018 թ.-ի 52%, ինչը աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Զեկույցում ասված է, որ աղքատության մակարդակը 2007-ի 39% -ից աճել է 55%՝ 2007 թ. դրությամբ :

Հաշվի առնելով Գազայի տնտեսական վիճակը մինչև շրջափակումը՝ զեկույցում ասվում է, որ 2017-ին աղքատության մակարդակը կարող էր լինել 15%, եթե չլինեին պատերազմները և շրջափակումը:

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափը, Երուսաղեմի արևելքը և Գազայի գոտին գրավել էր 1967 թվականին: Գազայից Իսրայելն իր ուժերը դուրս է բերել 2005-ին: Իսրայելը երկար ժամանակ մեղադրում էր ՄԱԿ-ին `իր նկատմամբ կողմնակալ լինելու մեջ: Երկրի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է UNCTAD- ին` զարգացող տնտեսություններին աջակցելու իր առաքելությունը ձախողելու և «միակողմանի և խեղաթյուրված պատկեր» ներկայացնելու մեջ, որն անտեսում է «Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության գործոնը և այստեղ տեղի ունեցածի համար նրանց պատասխանատվությունը»:

ՄԱԿ-ի զեկույցը կազմված է Գլխավոր ասամբլեայի խնդրանքով: Ըստ ՄԱԿ-ի, այն չի ներառում Իսրայելի կողմից պաղեստինցիների օկուպացման այլ կորուստներ: Կառույցը, որի գործառույթն է համաշխարհային անհավասարության նվազեցումը, Իսրայելին հորդորում է վերացնել շրջափակումը` ազատ առևտուր. և տեղաշարժ թույլ տալու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG