Մատչելի հղումներ

Իրանը ազատ է արձակել լրտեսության մեջ մեղադրվող ավստրալիացի Քայլի Մուր-Գիլբերտին


Քայլի Մուր-Գիլբերտ
Քայլի Մուր-Գիլբերտ

Քայլի Մուր-Գիլբերտը, ով կալանավորվել էր 2018 թ-ին Իրանում լրտեսության մեղադրանքով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել դրսում ձերբակալված երեք իրանցիների դիմաց, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

New York Times- ը հաղորդել է, որ երեք իրանցիներ 2012 թ-ից պահվում էին Թաիլանդում պայթյուն կազմակերպելու մեղադրանքով: Թաիլանդի իշխանությունները հաստատեցին, որ այդ տարի ձերբակալված երեք իրանցիներն արտաքսվել են և տուն ուղարկվել չորեքշաբթի օրը:

Մելբուրնի համալսարանի Մերձավոր Արևելքի քաղաքականության մասնագետ Մուր-Գիլբերտը Իրանը լքելուց հետո ասել է, որ շնորհակալ է իրեն ազատ արձակելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

«Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ և պահանել իմ ազատ արձակումը», - ասել նա իր հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի միջոցով:

«Ես Իրան եմ եկել որպես բարեկամ և բարեկամական մտադրություններով և այդ տրամադրություններով մեկնում եմ Իրանից է՛լ ավելի ուժեղացած», նշված է նրա հայտարարության մեջ: Նա հերքել է բոլոր մեղադրանքները:

Երբ Մուր-Գիլբերտը ժամանի Ավստրալիա, նա երկու շաբաթ կարանտին կանցնի գաղտնի մի վայրում:

Facebook Forum

XS
SM
MD
LG