Մատչելի հղումներ

Գոհաբանության տոնը սպառնում է կորոնավիրուսի տարածումով


ԱՄՆ-ում հինգշաբթի օրը նշում են Գոհաբանության տոնը, ու չնայած կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին ու բժիշկների հորդորներին, միլիոնավոր մարդիկ այս օրերին իրենց հարազատների հետ լինելու նպատակով ուղեւորություններ են իրականացնում ինքնթիռներով ու գնացքներով:

Մարդկանց հատկապես ոգեւորում են ճամբորդությունների տոմսերի այս տարվա շատ ցածր գները: Ոմանք հույս ունեն, որ կովիդ հիվանդությունից բուժման հանգամանքն իրենց արդեն պաշտպանում է դրանից: Փորձագետները սակայն ասում են, թե դա չի երաշխավորում հիվանդության դեմ անձեռնմխելիություն: Նրանք հիշեցնում են, որ ոչ փոքրաթիվ մարդիկ են հիվանդացել երկու անգամ:

Բժիշկները սակայն հասկանում են նաեւ մարդկանց ձգտումը եւ հարազատներով հավաքվելու ամենամյա այս տոնը բաց չթողնելու կիրքը: ‘’Չէ որ մենք բոլորս շատ ծանր տարի անցկացրինք: Եվ հիմա բոլորս ենք ուզում գտնել ինքներս մեզ մի քիչ ուրախացնելու առիթներ: Սակայն, նորից ուզում ենք ասել, որ պետք է դիմանալ ու այս տարի հրաժարվել մարդաշատ հավաքներից’’, ասում են նրանք:

Բժիշկ Լեյը հիշեցնում է հիվանդության տարածման արագության աճի մասին: ‘’Ամեն օր գրանցվում է նոր ռեկորդ’’, ասում է նա ու կոչ անում գոնե պահպանել սոցիալական հեռավորություն, սնվել դրսում, բաց թողներ պատուհանները, խուսափել ռեստորաններում մարդկանց բազմությունից, երբեք հերթերի մեջ չկանգնել:

Սակայն հակառակ բոլոր այս նախազգուշացումներին, բժիշկները կարծում են, որ Գոհաբանության տոնից հետո գրանցվելու է կորոնավիրուսի տարածման նկատելի աճ:

Ինչպես նրանցից Ջո Ջերալդն է ասում, եկող երկու-երեք շաբաթների ընթացքում կգրանցվեն սարսափելի տվյալներ: ‘’Եվ եթե մարդիկ չհետեւեն բոլոր այս խորհուրդներին, դրանից հետո եկող շաբաթները կլինեն է՛լ ավելի սարսափելի’’, ասում է նա:

Հիվանդության տարածման ցուցանիշը պարզապես ‘’կպայթի’’ մինչեւ Սուրբ Ծնունդն ու Նոր Տարին’’, ասում են փորձագետները ու մեկ անգամ եւս հորդորում, հետեւել բոլոր կանոններին ու կոչերին:

XS
SM
MD
LG