Մատչելի հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղարը զրուցել է ՀՀ արտգործնախարարի հետ


ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Փոխպետքարտուղար Բիգենը շնորհավորել է արտաքին գործերի նախարար Այվազյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցության վերաբերյալ: Կողմերը քննարկել են ամերիկյան մարդասիրական օգնության տրամադրումը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հետ կապված ջանքերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG