Մատչելի հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանագծերի շուրջ անորոշություն և խնդիրներ՝ Լեռնային Ղարաբաղում


Ասկերանում նախկին ոստիկանապետի տեղակալ, նռան այգիներ մշակող Վարդգես Հարությունյանը պատասխանի էսպասում, թե որտեղով են անցնում նոր սահմանները Հայաստանի կողմից տարածքը զիջելուց հետո, որպեստարածաշրջանում շաբաթներ շարունակվող մարտերը դադարեցնելու Ռուսաստանի միջնորդությամբ կնքված գործարքիմաս:

Այգեպանը գնացել է այգի և տեսել, որ այնտեղ արդեն ադրբեջանցի զինվորներ են:

«Իրեց զինվորները նստած են այնտեղ: Եթե սա մեր հողն է, ինչ-որ բան կանեն իշխանությունները: Եթե իրենցն է, ի՞նչ կարողենք անել, մեր երկրի կեսը տվել են, ի՞նչ անենք»,-ասել է նա:

Վարդգես Հարությունյանի հարցին իշխանությունների որևէ շրջանակից չեն պատասխանել: Միայն ասել են՝ այն հատվածումդեռ սահմաններ չկան, դեռ հայտնի չէ սահմանային գիծը որտեղով է անցնելու:

Մինչ հայ-ադրբեջանական սահմանները մտահոգությունների առիթ են տալիս շատերին, ոմանք հետևելում ենիշխանությունների կոչերին և վերադառնում իրենց տներ: Դրանք, սակայն, հեռու են այն վիճակից, որը բնակիչներն էին թողել:

«Շատ տների պատուհանները ջարդված են, ցելոֆոն ենք տանում, որ փակենք»,-ասում է Ղարաբաղ վերադարձած մի կին,ում տան պատուհանները ադրբեջանական ռմբակոծություններից փշրվել են:

Տարատեսակ թույլատրելի և արգելված զենքերով ռմբակոծված Ստեփանակերտում հետպատերազմայան քաոսը շտկելուհամար բնակիչներին օգնության են հասնում կամավորները: Նրանք օգնություն և սնունդ են բաժանում Ստեփանակերտվերադարձողներին: Կամավորները ասում են, որ մարդասիրական օգնության նվիրատվությունները գալիս են հայկականսփյուռքից:

«Մարդիկ առանց տան և առանց որևէ բանի են մնացել: Նրանց հանել են իրենց հայրենի գյուղերից, իրենց տներից»,-ասել էկամավորներից մեկը:

Իրենց հերթին Բաքվից հաղորդում են՝ մոտավորապես 600,000 ադրբեջանցի տեղահանվել է 1990-ականների պատերազմիհետևանքով:

Վերջին պատերազմից հոտո, մինչդեռ, հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ադրբեջանցիներին ավելի շատտարածք է վերադարձվել: Բաքվից «AP» գործակալությունը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը ուրբաթ օրն Աղդամմտնելուց հետո հայտնաբերել են, որ հանձնված հողերի մեծ մասն անբնակ է: Աղդամ քաղաքը, որտեղ ժամանակին ապրումէր 50,000 մարդ, այժմ ավերակ է:

62-ամյա Ադիլ Շարիֆովը, ով 1992-ին լքել է իր հայրենի քաղաքը առաջին պատերազմի ժամանակ և ապրում է Ադրբեջանիմայրաքաղաք Բաքվում, գիտի, որ նման ավերածություններ կտեսնի, եթե վերադառնա Ջաբրայիլ քաղաք:

«Այն օրը, երբ ես վերադառնամ, ամենամեծ երջանկությունը կլինի», - «AP»-ին ասել է նա:

Տարիներ շարունակ, ադրբեջանցու խոսքով, նրանք գիտեին, որ ավերածությունը մեծ է: «Ես նույնիսկ ավելի լավ տունկկառուցեմ», -ասել է նա:

Այսօր էլ ադրբեջանցիների կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքներում շարունակվում են ոչնչացվել կամպղծվել հայկական մշակութային արժեքներ:

Մինչ ադրբեջանցիները պլանավորում են իրենց տներ վերադառնալ, Ադրբեջանին հանձնված տարածքները լքող հայերնայրում են իրենց տները, որպեսզի դրանք չմնան նրանց:

Հայաբնակ մի շարք բնակավայրեր էլ պատերազմի ընթացքում են անցել Ադրբեջանի տիրապետության տակ: Տեղիբնակիչները հնարավորություն չեն ունեցել անգամ իրենց ունեցվածքը դուրս բերել:

XS
SM
MD
LG