Մատչելի հղումներ

Պատվաստանյութերը պատրաստվում են պայքարի


AstraZeneca ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց, թե կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի մասնակցությամբ իր ստեղծած պատավաստանյութը կարող է մեկ չափաբաժնի ընդունման դեպքում ցույց տալ մոտ 90 տոկոսի արդյունավետություն:

‘’Պատվաստանյութի արդյունավետությունը եւ անվտանգությունը հաստատում են, որ այն կլինի կովիդ 19-ի դեմ մեծ արդյունավետություն ունեցող միջոց եւ կունենա հասարակական առողջության վրա անմիջական ազդեցություն’’, ասել է ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Սորիոթը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Pfizer ընկերությունն էլ շուտով դիմելու է ԱՄՆ-ի առողջապահության պաշտոնատար անձանց, հիվանդության դեմ իր պատվաստանյութին արտոնություն տալու խնդրանքով: Ընկերությունն ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությանն է պատրաստվում դիմել մի քանի օր անց այն բանից հետո, երբ այս ընկերության եւ նրա գերմանական գործընկեր կազմակերպությունը հայտարարեցին փորձարկումների վերջին փուլի մասին, որոնց արդյունքում գրանցվել է կովիդ 19 հիվանդությունը կանխելու գործում 95 տոկոսի արդյունավետություն:

Pfizer-ի արժեթղթերն այս ընթացքում բարձրացել են 1.6, BioNTech-ինը` 6%-ով:

Ներկայացվող դիմումի մեջ կա նաեւ կետ 12-15 տարեկան 100 երեխաների անվտանգության մասին: Ըստ ընկերության հաղորդած տվյալների, փորձարկումների 45 տոկոսն իրականացվել է 56-85 տարեկան անձանց շրջանում:

ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարի խոսքերով, վերջնական ստուգումներն ավարտելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում ընկերությունը կստանա իր պատվաստանյութն առաքելու արտոնագիր: Ընկերությունները պատրաստ են առաքումները սկսել արտոնագրեր ստանալուց անմիջապես հետո: Այս տարվա ընթացքում միայն Pfizer-ը կտրամադրի 50 միլիոն չափաբաժին, ինչը բավարար է ԱՄՆ-ում 25 միլիոն մարդկանց պատվաստումների ենթարկելու համար:

XS
SM
MD
LG