Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարն անցումային փոլում կարող է կրել կորուստներ


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն ասում է, որ եթե Թրամփը չհանձնի կորոնավիրուսի համաճարակի մասին իր վարչակազմի ձեռք բերած տվյալները, իրենից մի քանի շաբաթ ու նույնիսկ ամիսներ կպահանջվեն այդ ուղղությամբ աշխատանքները հունի մեջ դնելու համար:

Բայդընն ավելի վաղ ասել էր, որ եթե նախագահական փոխանցումը դանդաղի, ավելի մեծաթիվ ամերիկացիներ այդ ընթացքում զոհ կգնան համաճարակին:

Այս ընթացքում Թրամփի վարչակազմը, Moderna եւ Pfizer ընկերությունների կողմից գրանցված հաջողության արդյունքում, շարունակում է հանդես գալ պատվաստանյութի ստեղծման հարցում իր ձեռքբերումների մասին բարձրագոչ հայտարարություններով:

Երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարն էլ ասում է, որ դեկտեմբերի վերջից արդեն հասանելի կլինի ավելի քան 40 միլիոն չափաբաժին:

Սակայն Բայդընը, նախագահությունը ստանձնելուց հետո կկանգնի դժվարությունների առջեւ: Վերլուծաբանները նույնպես կարծում են, որ տեղեկությունների փոխանցման հարցում առկա տարաձայնությունների պատճառով կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է կրել այնպիսի վնաս, ինչպիսին կրում է պատերազմող երկիրը, երբ նրա ներսում որոշ ուժերի կողմից ցուցաբերվում է այդ պայքարը քայքայող գործունեություն:

XS
SM
MD
LG