Մատչելի հղումներ

 Բելառուսի շուրջ ԱՄՆ-ի կոնգրեսական Սմիթի հայտարարությունը


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամներից Քրիս Սմիթը հանդես է եկել Բելառուսում շարունակվող իրադարձությունների շուրջ հայտարարությամբ: Նա կոչ է արել ուժի մեջ մտցնել իր ներկայացրած ‘’Բելառուսի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշպանությունը եւ ինքնիշխանությունը’’ վերտառությամբ գործառույթը:

Ինչպես հայտարարության մեջ է ասված, Բելառուսը խորհրդային անցյալից հետո ամենախորը լճացված երկիրն է եղել, իր անարդյունավետ տնտեսությամբ եւ երկուսուկես տասնամյակ ինքնակալ ղեկավարի կառավարման ներքո: Սակայն ազատության ոգին տարածվեց այստեղ այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ի կեղծված ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց նույն այդ ինքնակալ Ալեքսանդր Լուկաշենկոն` փողոցներ մղելով երկրի մարդկանց:

‘’ԵԱՀԿ-ը նոյեմբերի 5-ին զեկուցեց Բելառուսի ընտրությունների արդյունքը մեծապես կեղծելու մեծաթիվ փաստարկների, այստեղ մարդու իրավունքները պարբերաբար ոտնահարելու փաստերի, անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունների մասին’’:

Իր հայտարարության մեջ կոնգրեսականն ասում է նաեւ, որ ըստ Բելառուսից ստացվող հաղորդագրությունների, ոստիկանությունն այստեղ կիրառում է շարունակ աճող բռնի ուժ ընդդեմ խաղաղ ցուցարարների:

‘’Ես կրկնում եմ Լուկաշենկոյին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքըլ Փոմփեոյի կողմից նոյեմբերի 12-ին հղված կոչը` ‘’Մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին անհապաղ մեղմել լարվածությունը եւ դադարեցնել ընդդեմ խաղաղ ցուցարարների կիրառվող բռնությունները’’, հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը: Նա, դիմելով Ներկայացուցիչների պալատի նախագահին, ասել է, որ Բելառուսի ժողովուրդը, հատկապես ժողովրդավարամետ ղեկավարները, զգում են ԱՄՆ-ի օգնության խիստ կարիքը:

‘’Նախկինում այս երկրի իշխանությունների նկատմամբ միջազգային համայնքի կողմից ցուցաբերված հանդուրժողականությունը չի կարելի թույլ տալ, որ կրկնվի’’, ասել է կոնգրեսականը ու ներկայացրել իր կազմած գործառույթի կետերը:

‘’Որոշման բանաձեւը Ներկայացուցիչների պալատում, այնուհետեւ Սենատում ու ի վերջո նախագահի կողմից հաստատվելու դեպքում մենք մեր աջակցությունն ու համերաշխությունը կհայտնենք Բելառուսի մեծ ժողովրդին’’, եզրափակում է իր խոսքը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Քրիս Սմիթը:

XS
SM
MD
LG