Մատչելի հղումներ

Ֆեյսբուքի ու Թվիթերի ղեկավարները Սենատում ենթարկվում են քննադատության


Ֆեյսբուք եւ Թվիթեր ընկերությունների գործադիր տնօրենները երեքշաբթի օրն առցանց եղանակով մասնակցում էին ԱՄՆ-ի Սենատի հանձնձաժողովի լսումներին: Անցնող երեք շաբաթների ընթացքում սա նրանց հետ երկրորդ հանդիպումն էր:

Քննադատությունների ամենամեծ բաժինը հասավ Ֆեյսբուքի ղեկավարին: Ինչպես հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմն ասաց, ‘’Երբ ունեք ընկերություններ, որոնք ունեն կառավարություններին հավասար ուժ, եւ շատ ավելի մեծ ուժ, քան սովորական լրատվամիջոցները, ուրեմն ինչ որ բան պետք է դուք տաք’’: Կոնգրեսականը նկատի ունի սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվությունը, ատելություն պարունակող խոսքը եւ այլ խնդիրներ: Հանրապետականները նշված սոցիալական մամուլի գործակալություններին մեղադրում են գրաքննություն իրականացնելու մեջ նաեւ:

Ինչպես սենատոր Ջոն Քորնինն է ասում, ‘’Մի կողմից մենք երբեք չենք հանդուրժում, որ կառավարությունը կառավարի մամուլի միջոցները, սակայն մյուս կողմից թույլ ենք տալիս, որ դա անեն մասնավոր ընկերությունները’’:

Դեմոկրատ սենատորների խոսքերով, նշված ընկերությունները պետք է ավելին անեն իրենց հարթակներով կեղծ լուրերի տարածումը կանխելու համար:

Ֆեյսբուքի ու Թվիթերի ղեկավարներն ընդունում են, որ իրենք ունեն բարեփոխումներ իրականացնելու խնդիր: Իսկ վերլուծաբանները կարծում են, որ այս ընկերությունները ցույց են տալիս Կոնգրեսի հետ փոխզիջման գնալու պատրաստակամություն:
Ըստ փորձագետների, Կոնգրեսը կարող է ընդունել նոր օրենք, որի համաձայն սոցիալական ցանցեր ապահովող ընկերությունները պետք է լինեն առցանց մեկնաբանությունները պիտակավորելու կամ դրանք ցանցից հանելու շուրջ իրենց կողմից ընդունվող որոշումների հարցում ավելի թափանցիկ:

Եվ քանի որ սոցիալական լրատվամիջոցներն ունեն ազդեցություն գործելու ու կարծիքներ ձեւավորելու գործիքներ, այստեղ պետք է լինեն նաեւ խիստ վերահսկողության միջոցներ:

XS
SM
MD
LG