Մատչելի հղումներ

Թրամփն ընդունում է ու չի ընդունում իր պարտությունը


Ջո Բայդընը Դոնալդ Թրամփին հաղթել է ‘’ճակատամարտային’’ մի շարք նահանգներում, որտեղ 2016 թվականին հաղթել էր Թրամփը: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բայդընը նաեւ հաղթել է համընդհանուր ձայների հաշվարկով, գրանցել 5 եւ կես միլիոն ձայների առավելություն:

Թվիթերյան իր վերջին գրառումներից մեկում Թրամփն, առաջին անգամը լինելով, կարծես թե ընդունում է Բայդընի հաղթանակը: Սակայն ավելի ուշ ավելացնում է, որ այն տեղի է ունեցել ընտրական օրենքները խախտելու արդյունքում: ‘’Նա միայն հաղթել է ‘’կեղծ լրատվամիջոցների’’ աչքերով’’, ասել է Թրամփն ու ավելացրել, որ ինքը ոչինչ էլ չի ընդունում: ‘’Դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու’’, ասել է նա:

Թրամփի ընտրարշավը հանդես է եկել մի քանի հայցերով, փորձելով չեղարկել մի քանի նահանգներում ընտրությունների արդյունքը, սակայն` անարդյունք: Ընտրությունների համար պատասխանատու պաշտոնյաները, որոնք ներկայացնում են ե՛ւ Հանրապետական ե՛ւ Դեմոկրատական կուսակցությունները, ասում են, թե չկան խոշոր խախտումների մասին փաստեր: Եվ շատերն են հիմա ասում, որ Բայդընի հաղթանակը անօրիանականացնելու Թրամփի ջանքերը վնաս են հասցնում ամերիկյան ընտրական համակարգին ու խաթարում ժողովրդի շրջանում առկա մեծ վստահությունը:

Բայդընը ստացել է նահանգային ընտրական հանձնաժողովի անդամներից 306-ի ձայները: Հիշեցնենք, որ հաղթանակի համար անհրաժեշտ է առնվազն 270 ընտրիչի աջակցություն:

Նույնքան ընտրական կոլեգիայի անդամների ձայներ էր Թրամփը ստացել Հիլարի Քլինթոնի դեմ տարած հաղթանակի արդյունքում 2016 թվականին:

XS
SM
MD
LG