Մատչելի հղումներ

Թրամփի աջակիցները ցույցի էին դուրս եկել քվեարկության կեղծիքների վերաբերյալ չհաստատված պնդումներով


Նրանք հավանության արժանացան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ում ավտոշարասյունն անցնում էր ցուցարարների միջով: Չնայած ապացույցների բացակայությանը, Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ ասում են, թե նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը գողացել է ընտրությունները:

"Հուսով ենք, որ ազգը կսփոփվի՝ լսելով մեր ձայնը: Հաշվվելու են բոլոր արդար և օրինական ձայները",- ասում է Թրամփի աջակիցներից մեկը:

Ցուցարարների թվում էին, ծայրահեղ աջակողմյան խմբերը, ինչպես ինքնակոչ "Արևմտյան շովինիստներ"-ը, "Կանայք հանուն Ամերիկայի"-ն և շատ ուրիշներ:

Երբ Բայդենի կողմնակիցները դիմակայեցին ցուցարարներին, սկսվեցին որոշ ընդհարումներ և ձերբակալություններ: Սակայն ԱՄՆ Գերագույն դատարան տանող երթը և հանրահավաքը հիմնականում խաղաղ էր:


Նախագահ Թրամփի աջակիցներից շատերը կարծում են, որ ընտրությունների արդյունքները փոփոխության են ենթարկվել՝ կեղծ քվեաթերթիկներով կամ կեղծված մեքենաներով:

"Նրանք կարող են ավտոմատ կերպով փոխել ձեր քվեն: Սա է պատճառը, որ դրանք պետք է հաշվել մեկ առ մեկ",-ասում է Թրամփի աջակից Մարիթա Մեզան:

Ջորջիա նահանգում այժմ ձեռքով վերահաշվարկ է ընթանում:

«Եթե կա մեկ ձայն, որը կեղծ է, ապա դա ինձ համար բավական է: Սա հետազոտական նախագիծ չէ: Ես վիճակագրական նշանակության խախտումներ չեմ փնտրում: Ես փնտրում եմ ընտրակեղծիքի մեկ ապացույց",- Թրամփի աջակից Քոուլ Ռայանը:

Սակայն մասնագետների կարծիքով, դա ոչինչ չի փոխի: Վերլուծաբանների մեծ մասը հավատացած է, որ հատուկենտ նահանգներում հետաքննության արդյունքները չեն փոխի ընտրությունների ընդհանուր արդյունքը: Նախագահ Թրամփի համաձայնությամբ կամ ոչ՝ Ջո Բայդենը հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը:

XS
SM
MD
LG