Մատչելի հղումներ

Պետքարտուղար Պոմփեոն օրերս կայցելի Թբիլիսի


Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոյի այցը մի շարք երկրներ, ներառյալ Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Սաուդյան Արաբիա

Պետքարտուղարության տեղեկության համաձայն , բացի Թուրքիայից, մնացած այլ երկրներում նախատեսվում են հանդիպումներ այդ երկրների ղեկավարների հետ։ Թուրքիայում Պոմփեոն նախատեսում է այցելել Ստամբուլ, ուր հանդիպում կունենա տեղի կրոնական առաջնորդների հետ։

Պետքարտուղարը Ստամբուլից կժամանի Թբիլիսի նոյեմբերի 17-ին։ Երկօրյա այցի ընթացքում նա կհանդիպի Վրաստանի ղեկավարության,քաղհասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր առաջնորդի հետ։ Այցից առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Թբիլիսիի եվրաատլանտյան քաղաքական ուղեգծին և ժողովրսդավարության ամրապնդմանն այս երկրում:

Facebook Forum

XS
SM
MD
LG