Մատչելի հղումներ

Համաճարակի հետևանքով ամենամեծ ռիսկի տակ են հայտնվել կոնֆլիտներից, բռնությունից և բնական աղետներից տուժածները


ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն կորոնավիրուսի հետևանքով ամենամեծ ռիսկի տակ են հայտնվել կոնֆլիտներից, բռնությունից և բնական աղետներից տուժածները: Ըստ զեկույցի՝ COVID-19-ը զսպելու ջանքերը հանգեցրել են տեղաշարժի, առք ու վաճառի, տնտեսական զարգացման աննախադեպ սահմանափակումների, ինչի արդյունքում համաշխարհային ճգնաժամ է ու սով:

Սննդի համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն COVID-19-ին նախորդող շրջանում սովի մատնված մարդկանց թիվը կազմում էր 149մլն, սակայն մինչև տարեվերջ այդը թիվը կհասնի 270 միլիոնի:

Ներգաղթի միջազգային կազմակերպության խոսնակ Անգելա Ուելլսի խոսքերով հատկապես խոցելի են արտագնա աշխատողները, ովքեր հաճախ փոքր գումարի դիմաց աշխատում են ժամանակավոր և սեզոնային հիմունքներով:

"Տեղաշարժի ավելի քան 94,000 սահմանափակումներ են գործում մոտ 220 երկրներում, որոնք ուղված են վիրուսը զսպելուն, սակայն նաև խոչընդոտում են աշխատանքի համար մարդկանց տեղաշարժին",- ասում է նա:

Զեկույցի համաձայն՝ արտագնա աշխատանքն ապրուստի միջոց է հանդիսանում աշխարհում մոտ 800մլն մարդու համար: Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակ Թոմսոն Ֆիրիի խոսքերով արտագնա աշխատանքից ստացված գումարի բացակայության պայմաններում, աշխարհում սովի մակարդակի աճը անխուսափելի է:

"79 երկրներում անցկացված մեր վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ արտագնա աշխատանքից ստացված գումարների բացակայության պատճառով սովի մատնված մարդկանց թիվը կավելանա 33 միլիոնով",- ասում է նա:

Երկու գործակալությունները կոչ են անում միջազգային համայնքին արձագանքել համաճարակի հասարակական և տնտեսական բացասական ազդեցությամբ պայմանավորված մարդասիրական աճող կարիքներին:

XS
SM
MD
LG