Մատչելի հղումներ

«Մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու կողմերին». ՄԱԿ գլխավոր քարտուղար


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուջարիկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելուհամաձայնությանը:

Արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «թեթևացած» է զգում, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործարքըհամաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման շուրջ. «Կարծում եմ, որ մեր մշտական ուշադրությունըսևեռվել է քաղաքացիական անձանց բարեկեցության, մարդասիրական հասանելիության և կյանքերի պաշտպանությանվրա: Եվ մենք հուսով ենք, որ դա այժմ ձեռք կբերվի Մինսկի համանախագահների նախկին կարևոր ջանքերին համահունչ:Մենք, որպես ՄԱԿ, ներգրավված չենք եղել: Մենք քննարկումներին մասնակից չենք: Փախստականների հարցերով ՄԱԿ-իգլծավոր հանձնակատարը կապի մեջ էր Ռուսաստանի և այլ իշխանությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենքլավագույնս աջակցել գործարքին:

Այսպիսով, մենք վերանայում ենք մանրամասները, բայց միջազգային հումանիտար իրավունքը հարգելուանհրաժեշտությունը, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը մնում են գերակա»:

Հարցին, թե ինչ է փորձում անել ՄԱԿ-ը, ինչ կարող է անել Գլխավոր քարտուղարը, որպեսզի երկու երկրներն էլ վստահ լինեն.որ գտնվում են խաղաղության և ոչ մարտերի վերսկսման ճանապարհին, գլխավոր քարտուղարի խոսնակը պատասխանել է. «Ակնհայտ է պայմանավորվածության նախնական մասը: ՄԱԿ ՓԳՀ-ի մեր գործընկերները կապի մեջ են Ռուսաստանի և այլիշխանությունների հետ` տեսնելու, թե ինչպես կարող են օգնել իրականացնել այն, քանի որ դա գործարքի մի մասն է: Մենքանընդհատ կապի մեջ կլինենք կողմերի և Մինսկի համանախագահների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնել և հեշտացնել, եթե չեմ սխալվում, սա չորրորդ կամ հինգերորդ փորձն է, և որ սա ընդունելի լինի հակամարտությանտարածքում քաղաքացիական անձանց համար»:

Արդյո՞ք գլխավոր քարտուղարը ողջունում է համաձայնագիրը: Նա կասկածներ ունի՞ դրանում հարցին խոսնակըպատասխանել է.

«Ոչ, բնավ: Մենք շատ շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին իրենց արածի համար: Ավելի հանգիստ ենք եւ հուսով, որ դրանով կավարտվի խաղաղ բնակչության տառապանքը: Ես նկատի ունեմ, որ մենք ամբիոնից բազմիցսդատապարտել ենք մեր տեսած քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված թիրախայինհարձակումները: Մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ կողմերին աջակցելու համար»:

XS
SM
MD
LG