Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ


ԱՄՆ -ի նախագահ Թրամփը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն, ըստ որոնց՝ հաղթել է նախկին փոխնախագահ Բայդենը: Նա պնդում է, որ առկա են եղել բազմաթիվ իրավախախտումներ, որոնց գնահատականը պետք է տա դատարանը 

՛՛Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում կեղծել և ներկայանալ որպես հաղթող, և ինչու են նրա դաշնակից ԶԼՄ-ներն այդքան ջանում օգնել նրան: Նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի՛՛:

Ըստ նախագահի՝ փաստ է, որ այս ընտրությունները դեռ ավարտված չեն: Նա շեշտում է, որ Ջո Բայդենը չի ստացել իր հաղթանակի վավերացումընահանգների կողմից, առավել ևս, ըստ նրա,վիճահարույց նահանգներից, որտեղ ընթանում է պարտադիր վերահաշվարկ: Նա ընդգծում է, որ իր թիմը մի շարք նահանգներում օրինական ճանապարհով բողոքարկում է ընտրությունների արդյունքները, և դա կարող է որոշել վերջնական հաղթողին:

՛՛Օրինակ ՝ Փենսիլվանիայում մեր օրինական դիտորդներին թույլ չեն տվելմուտք գործել և դիտել հաշվարկման գործընթացը: Օրինական ձայներն որոշում, թե ով է նախագահը, այլ ոչ թե լրատվամիջոցները՛՛,- ասել է Թրամփը:

Նա տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից իր քարոզչական թիմը կսկսի դատական հայցեր ներկայացնել դատարաններ, որպեսզի պահպանվիընտրական օրենսդրությունը և բացահայտվի օրինական հաղթողը:

՛՛Ամերիկացի ժողովուրդն ունի ազնիվ ընտրության իրավունք: Դա նշանակում է հաշվել բոլոր օրինական քվեաթերթիկները և չհաշվել որևէ անօրինական քվեաթերթիկ: Սա է միակ միջոցը, որպեսզի ապահովվի հասարակության լիովին վստահությունն ընտրությունների հանդեպ՛՛,- ասում է Թրամփը:

Նրա կարծիքով շոկային է այն փաստը, որ Բայդենի թիմը հրաժարվում է համաձայնվել այս հիմնական սկզբունքի հետ և ցանկանում, որ քվեաթերթիկները հաշվարկվեն, նույնիսկ եթե դրանք կեղծված են կամ գցված ոչ իրավասու կամ մահացած ընտրողների անունից: Միայն անօրինական գործողություններով զբաղվող կողմը անօրինական կերպով դիտորդներին հետ կպահի հաշվարկի սենյակից, իսկ հետո դատարանում կպայքարի նրանց մուտքը արգելափակելու համար, նշել է նա:

«Եվ ի՞նչ է թաքցնում Բայդենը: Ես չեմ հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացի ժողովուրդը չի ստացել իրեն արժանի ձայների հաշվարկ ժողովրդավարության պահանջի համաձայն»,- հայտարարել է Թրամփը

Facebook Forum

XS
SM
MD
LG