Մատչելի հղումներ

Սոցցանցերն ընդդեմ ապատեղեկատվության


ԱՄՆ-ում ընթացող լարված ընտրապայքարի ֆոնին սոցիալական ցանցերը՝ Twitter- ը, Facebook- ը և այլ սոցցանցեր, փորձում են տարբեր եղանակներով կարգավորել իրենց կայքերում ապատեղեկատվության խնդիրը

Մինչ Միացյալ Նահանգներում ընթանում է ընտրապայքար, ընտրությունների արդյունքների շուրջ թեժ պայքար է ընթանում նաև սոցցանցերում, որը երբեմն ուղորդվում է ապատեղեկատվությամբ: ՛՛Ավաազ՛՛ հասարակական խմբի ղեկավար Ֆադի Քուրանը, ով ուսումնասիրում է ապատեղեկատվության օրինակներն այս ընթացքում, ասում է, որ համացանցը ողողված է կեղծ պնդումներով ընտրակեղծիքների մասին: ‘’Մենք պարզապես տեսնում ենք նման պնդումների հեղեղ’’,- ասում է նա: Առկա են բռնության կոչեր կամ բողոքի ցույցեր իրականացնելու հորդորներ, ինչպես նաև դավադրության տեսության բովանդակության նյութեր, որոնք էլ ավելի են բևեռացնում հասարակությունը:

Twitter- ը փորձում է հակազդել ապատեղեկատվության տարածմանը ՝ կանխելով գրառումների միջոցով դրանց տարածման հնարավորությունը: Facebook-ը ևս մատնանշում է նման գրառումները և օգտատերերին ներկայացնում նախընտրական կայքը: Հինգշաբթի օրը այն հեռացրեց «Դադարեցրեք գողանալը» խմբին, որն օգտագործվում էր ձայների հաշվարկի դեմ բողոքներ կազմակերպելու համար:

Google- ին պատկանող YouTube-ը որոշ տեսանյութերի վրա հատուկ գրառում է ավելացնում, բայց պահպանում է դրանք:

Բացի այդ, ձայների հաշվարկի վերաբերյալ ապատեղեկատվություն է տեղադրվում նաև այլ լեզուներով, մասնավորապես իսպաներենով Twitter- ում և Facebook- ում, որին ևս փորձում են հակազդել սոցցանցերը:

Այս քայլերը ազդարարում են համացանցային հսկաների պատրաստակամությունը տարանջատելու փաստերը և ապատեղեկատվությունը նույնիսկ, երբ ելույթ է ունենում որևէ հայտնի մարդ: Փորձագետների կարծիքով, նմանատիպ ջանքերը կարևոր են, որպեսզի քաղաքացիները վստահեն տեղեկատվությանը:

Ոմանց կարծիքով էլ սոցցանցերի ձեռնարկած քայլերը բավարար չեն: Ֆադի Քուրանին պնդում է, որ օգտատերերը ևս ազդարարեն ապատեղեկատվության մասին, հատկապես ընտրական այս փուլում, սա կնպաստի անաչառ ու ճշգրիտ տեղեկատվության տրամադրմանը տարբեր ցանցերի օգտատերերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG