Բեվերլի Հիլզի ոստիկանությունը տեղեկություն է տարածել քաղաքում ատելության հողի վրա կատարված հանցագործության մասին։ Նոյեմբերի 4-ի երեկոյան 8:30 –սահմաններում Բեվերլի Հիլզ քաղաքում գտնվող «Ստամբուլ» ռեստորան են այցելել 20-30 տարեկան 6-8 երիտասարդներ։ Ըստ ոստիկանության հաղորդագրության վերջիններսվիրավորել են ռեստորանի աշխատակիցներին, տնօրինությանը, այնուհետեվ քանդել ռեստորանի գույքը։ Աշխատակիցները ստացել են թեթև վնասվածքներ և հրաժարվել են դիմել բժշկական օգնության։ Ոստիկանության բաժանմունքը շարունակում է գործի քննությունը, ըստ ներսում տեղադրված տեսախցիկների փորձելով պարզել հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օգուզը և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը ադրբեջանական համայնքի անդամների հետ միասին նոյեմբերի 5-ին այցելել են դեպքի վայր՝ "համերաշխություն հայտնելով ամբողջ թուրքական համայնքին": Բեվերլի Հիլզի քաղաքապետը եվս դատապարտել է տեղի ունեցածը նշելով , որ ատելության հողի վրա կատարված նմանօրինակ հանցագործությունները քաղաքում տեղ չպետք է ունենան։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ հանցագործություն կատարած անձիք ազգությամբ հայեր են եղել: