Մատչելի հղումներ

Մարդիկ ԱՄՆ-ում անհամբերությամբ են սպասում նախագահական ընտրությունների արդյունքին


Մինչեւ ԱՄՆ-ում ընտրությունների բուն օրն, այստեղ ավելի քան 100 միլիոն մարդ քվեարկել էր վաղաժամ եւ փոստային եղանակով:

Ընտրություններին մասնակցած անձինք ասում են, որ սա վճռական պահ է, կարեւոր ընտրություն: Թրամփի կողմնակիցները կրկնում են նրա խոսքերն այն մասին, որ իրենք քվեարկում են ‘’Ամերիկան նորից հզոր դարձնելու’’ համար: Նրանք հավատացած են, որ Թրամփի ղեկավարության օրոք Միացյալ Նահանգները լավ ցուցանիշներ է արձանագրել: ‘’Մենք կարծում ենք, որ Ամերիկան ճիշտ կողմում է կանգնած’’, ասում են շատերը:

Սակայն կան մարդիկ, ինչպես օրինակ ներգաղթյալ մեծաթիվ քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ պետությունն այստեղ դարձել է օտարամերժ:

‘’Այս երկիրը ներգաղթն է դարձրել այսքան հզոր: Ու եթե շարունակվի Թրամփի օտարամերժ քաղաքականությունը, ԱՄՆ-ը շուտով կհայտնվի պատերի ներսում’’, ասում են նրանք:

Ընտրությունների վերջնական արդյունքը հրապարակելու համար կպահանջվի առնվազն մի քանի օր, կամ նույնիսկ մի քանի շաբաթ: Ճիշտ է նախնական արդյունքը պարզ կլինի արդեն չորեքշաբթի օրը, սակայն մինչեւ ուրբաթ օրը տրված է ժամանակ փոստային քվեները հաշվելու համար:

Իսկ թե արդյոք կողմերը կընդունեն մրցակցի հաղթանակը, դեռեւս պարզ չէ: Չի բացառվում, որ մեկի ընտրության մասին հայտարարությունից հետո մյուսը դիմի Գերագույն դատարան: Այդ դեպքում կսկսվի դատական ընթացք:

XS
SM
MD
LG