Ավարտվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեարկության փուլը, սկսվեց ձայները հաշվելու ժամանակը:
ԱՄՆ-ում նախագահն ըտրվում է ոչ թե ձայների առավելագույն թվի արդյունքում, այլ ըստ նահանգների ընտրական կոլեգիայի անդամների թվի: Եթե այս ամենը շատ պարզ բացատրվի, պիտի ասվի այսպես, որ ամեն նահանգ, կախված իր բնակչության թվից, ունի միավորներ: Օրինակ Կալիֆորնիան ունի ընտրական կոլեգիայի 55 անդամներ, ուրեմն կարելի է ասել ունի 55 միավոր: Այսինքն, եթե այս նահանգում ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տալիս է օրինակ դեմոկրատ թեկնածուին, վերջինս ստանում է 55 միավոր: Եթե ասենք Մերիլենդ նահանգում մեծամասնությունն իր ձայնը տալիս է հանրապետական թեկնածուին, ապա վերջինս ստանում է 10 միավոր, ըստ այդ նահանգի ընտրական կոլեգիայի անդամների թվի:
Հաղթելու համար տվյալ թեկնածուն պիտի ստանա առնվազն 270 «ընտրական ձայն», ինչպես որոշել էինք ասել` 270 միավոր:
Համաճարակի պատճառով այս տարի վաղաժամ ընտրություններին մասնակցել են աննախադեպ մեծ թվով ամերիկացիներ, մոտ 100 մլն: Ոմանք դա արել են ընտրատեղամասերում, մյուսները մասնակցել են փոստային եղանակով: Ի դեպ, նամակների եղանակով մարդիկ որոշ նահանգների օրենքների համաձայն, կարող են իրենց քվեաթերթիկն ուղարկել հենց ըտնրությունների օրը, ինչը նշանակում է, որ այդ նահանգից ընտրողների ձայների հաշվարկը կարող է տեւել մի քանի օր:
Ընտրությունների վերջնական արդյունքներին կարող է համաձայն չլինել թեկնածուներից որևէ մեկը, ինչի արդյունքում հարցը տեղափոխվում է Գերագույն դատարան: Սա էլ նշանակում է, որ հայտարարությունն այն մասին, թե ով է հունվարից ստանձնելու կամ վերստանձնելու ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, կարող է հրապարակվել միայն մի քանի շաբաթ անց:
1992 թվականից ի վեր գործող որեւէ նախագահ պարտություն չի կրել վերընտրվ ելու ժամանակ: Հիմա Թրամփը փորձում է չլինել բացառություն:
Եվ այսպես, Երեւանի ժամանակով նոյեմբերի 4-ին առավոտյան ժամը 8-ի տվյալներով, Դոնալդ Թրամփը ստացել է 209 նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընը` 112 ձայն:
Սակայն նորից շեշտենք, որ վերջնական արդյունքը կարող է հրապարակվել ավելի ուշ, հատկապես Ֆլորիդա նահանգի տվյալները ստանալու արդյունքում: