Մատչելի հղումներ

Սոցիալական մեդիան գործում է ի նպաստ, թե՞ ընդդեմ ժողովրդավարության


Սոցիալական լրատվամիջոցները մինչեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն իրականացրել են մի շարք փոփոխություններ իրենց կայքերում, արգելելու համար ապատեղեկատվության տարածումը:

Ինչպես Կալիֆորնիայի համալսարանի դասախոսներից Հեյնի Ֆարիդն է ասում, ‘’մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ կարող ենք չհավատալ այն ամենին, ինչը գրված է առցանց’’:

‘’Թվիթեր’’-ն ընտրությունների վերաբերյալ որոշ մեկնաբանություններ արդեն ենթարկել է պիտակավորման եւ դրան ի պատասխան, ներկայացրել իրական փաստեր: Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ հատուկ նշաններ կդնի մեկնաբանությունների կողքին, եթե թեկնածուներից որեւէ մեկը նախապես հայտարարի իր հաղթանակի մասին:

‘’Ֆեսյբուքը հայտարարել է, որ կկիրառի ‘’սեւ ակնոցի’’ եղանակը: Այս միջոցը կիրառվել է օրինակ Շրի Լանկայում եւ Մյանմարում: Ըստ այս եղանակի, ապաակտիվացվում է այն հեշթեգը, որը կապված է սխալ տեղեկություն պարունակող որեւէ գրառման հետ:

Ինչպես Հյուսիսային Քարոլինայի դասախոս Շանոն ՄաքԳրեգորն է ասում, պետք է պարզապես ակնկալել, որ սոցիալական լրատվամիջոցների գործողությունները կօգնեն, որպեսզի կանխվի սխալ եւ սուտ տեղեկատվության տարածումը հատկապես ընտրություններն ավարտվելուց հետո:

Այնպես որ, ԱՄՆ-ում այս տարվա նախագահական ընտրությունները մեկ այլ փորձ է այն մասին, թե արդյոք սոցիալական մեդիան գործում է ի նպաստ, թե ընդդեմ ժողովրդավարության:

XS
SM
MD
LG