Մատչելի հղումներ

Իզմիրում շարունակվում են փրկարարական աշխատանքները 


Թուրքիայի Իզմիր քաղաքում շարունակվում են փրկարարական աշխատանքները հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած  6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո

Կիրակի օրը նոյեմբերի 1-ին շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել 58 ժամ փլատակների տակ անցկացրած 14-ամյա մի աղջկա: Արտակարգ իրավիճակների ծառայության տեսանյութը ցուցադրում է դեռահաս Իդիլ Սիրինիի փրկության պահը:

Մեկ այլ տեսանյութում փրկարարները նոյեմբերի 2-ին փրկում են 3-ամյա Էլիֆ Փերինչեքի կյանքը՝ նրան ողջ դուրս բերելով փլատակներից, որտեղ նա անցկացրել է ավելի քան 65 ժամ: Նա այնտեղ է գտնվել իր ծնողի ու երեք եղբայրների հետ:

Թուրքական իշխանությունները հայտնել են, որ մահացել է 79 մարդ, բոլորը ՝ Իզմիրից, մինչդեռ երկու դեռահաս մահացել է Հունաստանի Սամոս կղզում:

Ավելի քան 3500 վրան և 13,000 մահճակալներ է մատակարարվել ժամանակավոր կացարան ապահովելու համար, հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), ըստ որի՝ 962 մարդ վիրավորվել է ուրբաթ օրվա երկրաշարժից:

Այս պահի դրությամբ ավելի քան 740 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, հաղորդում են թուրքական պատկան մարմինները:

Facebook Forum

XS
SM
MD
LG