ԱՄՆ-ի հատուկ ուժերն ազատել են Ամերիկայի այն քաղաքացուն, որին զինված մարդկանց մի խումբ երեքշաբթի օրն առեւանգել էր Նիգերում: Հարեւան Նիգերիայում իրականացված գործողության ընթացքում հատուկ ուժերը ոչնչացրել են առեւանգողներից մի քանիսին: 27-ամյա Ֆիլիպ Ուոլթսընին ազատելու գործողության ընթացքում ամերիկյան ուժերը կուրուստներ չեն ունեցել: Ուոթսոնն այժմ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանի տանը:
‘’Սա մեծ հաղթանակ է մեր վերնախավային ուժերի համար’’, թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլեյ ՄաքԷնանի խոսքերով, Թրամփի վարչակազմի օրոք 24 երկրներում ազատվել է ԱՄՆ-ի 55 քաղաքացի:
Ներկա պահին Մալիում, Բուրկինա Ֆասոյում եւ Նիգերում կան իսլամիստների կողմից առեւանգված արտասահմանցի առնվազն վեց քաղաքացիներ: Իսլամիստներին հաջողվել է անցած մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ վաստակել նման առեւանգումներից հետո փրկագին պահանջելու եղանակով:
Միացյալ Նահանգները քննադատել է այն երկրներին, որոնք ընդունել են առեւանգողների պահանջները: