Մատչելի հղումներ

Ինչպես են Բայդենն ու Թրամփը տարբերվում արտաքին քաղաքականության մեջ


Որպես մրցակցող քաղաքական կուսակցությունների թեկնածուներ, Նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահՋո Բայդենը տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է ԱՄՆ-ը վերաբերվի աշխարհին: Հիմնականում այդպառակտումը կարելի է տեսնել Թրամփի «առաջին հերթին Ամերիկան» և Բայդենի «ավելի շատ միջազգայինհամագործակցություն» թեզերի միջև:

Առանձնացրել ենք մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ներկայացնում են թեկնածուների տարբեր մոտեցումները ԱՄՆարտաքին քաղաքականության վերաբերյալ:

ՆԱՏՕԹրամփն արագորեն թիրախավորեց այդ դաշինքը իր 2016 թվականի քարոզարշավից սկսած՝ պահանջելով, որ մյուսանդամները խթանեն իրենց պաշտպանական ծախսերը: Որոշ երկրներ հասել էին ՆԱՏՕ-ի 2014 թ.-ին սահմանածհատկացումների շեմին, բայց շատերը՝ ոչ: Այս տարվա սկզբին Թրամփը Գերմանիայից հետ է կանչել 12 հազարանոց զորք՝մեղադրելով Գերմանիային ԱՄՆ-ից օգտվելու մեջ: Բայդենը ՆԱՏՕ-ն անվանեց «Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաարդյունավետ դաշինքը» 2019-ի հունիսինկայացած բանավեճի ժամանակ և զգուշացրեց, որ «կփլուզվի», եթե Թրամփը վերընտրվի: Նախկին փոխնախագահըցանկանում է առաջնահերթություն տալ այդպիսի միջազգային գործընկերային հարաբերությունների վերականգնմնաը:

Ռուսաստան

Բայդենը պարտավորվել է առերեսվել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ ընտրություններինՌուսաստանի միջամտության և այլ գործողությունների վերաբերյալ: «Ես չեմ հասկանում, թե ինչու այս նախագահը չի ցանկանում սանձել Պուտինին, երբ նա իրականում է վճարումԱֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար, երբ նա զբաղվում է այնպիսի գործողություններով, որոնքփորձում են ապակայունացնել ՆԱՏՕ-ի ողջ տարածքը», -ասել է Բայդենը:

Թրամփը մերժել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների գնահատականն այն մասին, որ Ռուսաստանը խառնվել է2016-ի ընտրություններին՝ նախընտրելով իր հաղթանակը, և իր իմպիչմենթի պատճառ դարձած հարցը որակել է «կեղծիք» և«վհուկների որս»: Նա նշել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, որպես իր վարչակազմի հզորությանապացույց:

Չինաստան Չինաստանի մասով Թրամփի քաղաքականությունը զարգացել է նրա նախագահության ողջ ընթացքում: Վարչակազմիառաջին ամիսներին Չինաստանի նախագահին գագաթնաժողովին հյուրընկալելուց հետո հարաբերություններըհետագայում վերածվեցին առևտրային պատերազմի՝ սակագների աճ արձանագրելով: 2020-ին համաճարակի աճինզուգահեռ Թրամփը Չինաստանին մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ՝ միաժամանակ պնդելով արգելել TikTok ևWeChat հայտնի չինական ծրագրերը:

Բայդենը հակված է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ևՀոնկոնգում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Չինաստանի վրա իր առևտրայինպրակտիկայի համար:

Բայդենի փոխնախագահի թեկնածուն՝ սենատոր Քամալա Հարիսը, Թրամփի փոխնախագահ Մայք Փենսի հետ բանավեճիժամանակ ասաց, որ Թրամփի վարչակազմը «պարտվեց առևտրային պատերազմում»:

«Դրա պատճառով ֆերմերները սնանկության են հասել: Դրա պատճառով մենք գտնվում ենք արտադրական անկման մեջ »,-ասել է Հարիսը:

Իրան

Բայդենը փոխնախագահ էր, երբ Միացյալ Նահանգները միացավ աշխարհի հինգ այլ տերություններին` ստորագրելու 2015 թ.Համաձայնագիրը, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը` պատժամիջոցների մեղմացման դիմաց: Թրամփըդուրս եկավ համաձայնագրից՝ այն անվանելով «երբևէ բանակցված ամենավատ գործարքը» և կիրառեց նորպատժամիջոցներ, որոնք վնաս հասցրին Իրանի տնտեսությանը և մղեցին նրան ընդլայնելու միջուկային գործունեությունը:

Բայդենն ասում է, որ ինքը ձգտում է կրկին միանալ գործարքին:

Իսրայել

Երկու թեկնածուներն էլ պաշտպանում են Իսրայելի և պաղեստինցիների երկարատև խաղաղության ջանքերի մասով երկուպետությունների լուծումները:

Թրամփն աջակցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվիցտեղափոխել Երուսաղեմ:

Բայդենը քննադատել է այդ քայլը, բայց չի նախատեսում այն հետ շրջել: Նա առաջարկում է պաղեստինցիների հետհամագործակցելու համար Արևելյան Երուսաղեմում բացել ԱՄՆ հյուպատոսություն:

Դեմոկրատական թեկնածուն ողջունել է Թրամփի վարչակազմի միջնորդությունը վերջին շաբաթների ընթացքում Իսրայելիհամար Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը: ԲայցԲայդենը ասաց, որ Թրամփը դեռ «արտաքին քաղաքականության համար չունի որևէ համահունչ ծրագիր»` ԱՄՆ շահերիգերակայությունից վեր:

Աֆղանստան

Թրամփի վարչակազմը համաձայնության է եկել «Թալիբան» շարժման հետ, որը կոչ է անում ԱՄՆ զորքերը հեռացնել մինչև2021-ի կեսերը, իսկ հոկտեմբերին նա թվիթերում հայտարարեց, որ ցանկանում է դուրսբերումն ավարտվի մինչև 2020թվականի վերջ: Բայդենը ավելի զգուշավոր մոտեցում է հայտնել, որը հիմնված է տեղում առկա պայմանների վրա:

Բազմակողմանի ջանքեր

Թրամփի կողմից ԱՄՆ շահերի գերակայությունը հանգեցրել է մի շարք միջազգային ծրագրեից դուրս մնալուն` ներառյալկլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսիվարման համար ֆինանսավորումը կրճատելու և տրանս-խաղաղօվկիանոսյան երկրներից դուրս գալու որոշումները:

Բայդենը իր փոխնախագահության օրոք սատարում էր ինչպես Փարիզի համաձայնությանը, այնպես էլ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությանը և ձգտում էր միանալ նրանց` միաժամանակ վերականգնելով ԱՀԿֆինանսավորումը:

XS
SM
MD
LG