Մատչելի հղումներ

Ռոբերտ Օբրայան. Հայաստանի ժողովուրդը առերեսվում է ռազմական հարձակողական գործողությունների


ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Դրա մասին տեղեկացրել է Օբրայենը թվիթերյան գրառման միջոցով, ուր նշված է.

՛՛Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հեռախոսազանգի ընթացքում շեշտվեց Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի ռեժիմի պարտավորություններին հետևելու անհրաժեշտությունը:

Երկու երկրների ժողովուրդները մեծ վնասներ են կրում, և Հայաստանի ժողովուրդը առերեսվում է ռազմական հարձակողական գործողությունների՝ կրելով կորուստների հիմնական ծանրությունը։ Մեր աղոթքները բազմաթիվ հայերի և ադրբեջանցիների հետ են, ովքեր զոհվել կամ վիրավորվել են:

Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ կողմերին ստիպելու Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններին վերադառնալ'':

Facebook Forum

XS
SM
MD
LG