Մատչելի հղումներ

ԱՀԿ բժշկական պարագաներ է փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին


ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում:

Նա նաև տեղեկացրել է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտության շարունակական սրացմանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ, վնասվածքների և վիրաբուժության համար: ԱՀԿ-ից հայտնել են, որ դրանք Երեւան են հասել հոկտեմբերի 23-ին, իսկ Բաքվի համար նախատեսված պարագաների փոխոնցումը ներկայումս ընթացքում է:

Պարագաները պարունակում են վնասվածքների համար նախատեսված փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դեղամիջոց և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են 100 վիրավորների բուժումն ապահովելու համար: Հայաստանի և Ադրբեջանի առողջապահության նախարարություններին տրամադրված փաթեթները օգտագործվում են հանրային առողջապահության ոլորտում վիրավորներին խնամելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG